Ռազմաճակատում զոհվել է «Փյունիկի» դարպասապահ Գագիկ Աբրահամյանը
ՍՊՈՐՏԱրցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը, որը գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ՝ հայտնել են ֆուտբոլային ակումբից։
«Ցավակցում ենք Գագիկի ծնողներին, հարազատներին և ընկերներին։
Հավերժ փառք, Գագիկ»,- ասված է հայտարարության մեջ։