ՊԲ–ն ԱԹՍ է ոչնչացրել Ստեփանակերտի երկնքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական խոցված անօդաչուների թիվը շարունակում է ավելանալ։ ՊԲ–ն ևս մեկը խոցել է Արցախի մայրաքաղաքի երկնքում։
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի հերթական ԱԹՍ–ն են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն»,– նշված է հաղորդագրության մեջ: