ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ հայտարարությունից 7-8 ժամ անց՝ կրկին թիրախավորվեցին Ստեփանակերտն ու Շուշին
ՎԻԴԵՈՍտեփանակերտի կենտրոնական շուկան այսօր 7:08 րոպեին հրթիռակոծվել է, ավերվել է հանրային նշանակության ենթակառաուցվածքի մի մասը, մեծ նյութական վնասներ են հասցվել քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Արցախի հեռուստաընկերությունը:
Նշենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես եկան հայտարարությամբ, որ ի թիվս այլ պարտավորությունների, չթիրախավորեն քաղաքացիական ենթակառուցվածքները, սակայն հայտարարությունից 7 ժամ անց, Ադրբեջանը խախտեց պարտավորությունը:
Նշենք, որ թիրախավորվել է նաեւ Շուշին: