«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է նոր տեսանյութ, որում ցուցադրվում են սպանված 19 հայ զինծառայողների դիերը:
ՄԻՊ-ը նշում է, որ նրանցից ոմանք շղթայված ձեռքերով են և մերկ:
«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Ղարաբաղին»,-գրել է Բեգլարյանն ու կից համապատասխան լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն