Մեկ ժամից ավելի տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը «Սմերչի» հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին, օդային տագնապ է նաև Ասկերանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեկ ժամից ավելի տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը «Սմերչի» հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ օդային տագնապի ազդանշանը։
Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։