Թշնամական ուժերը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտը, Շուշին եւ Մարտակերտը․ Արցախի ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի ՊԲ-ն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը: