Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, բայց հաջողություն չի ունեցել. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆյսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ նորից շարունակել են տարբեր ուղղություններով հարձակողական գործողություններ։ Մի քանի բնակավայրերում խաղաղ բնակիչները ենթարկվել են հրետակոծության։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում, շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։
«Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, այդ թվում՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել»,- ասաց նա: