Սարսափելի իրավիճակ դատարանում. կարած բերաններ, կարած աչքեր, զենք ու գոռոցներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾshamshyan.com-ը գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ անցկացված դատական նիստի ժամանակ ամբաստանյալներից Վահագն Դանիելյանը դատարան էր ներկայացել աչքերը և բերանը կարած և դատական նիստի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակային հարձակման մեջ մեղադրվող ամբաստանյալներն էին Կարեն Զախարյանը, Արմեն Ափինյանը և Վ. Դանիելյանը: Վերջինիս դատարանի դահլիճ բերելուց հետո նրան ուղեկցող ոստիկանները նկատեցին, որ նա ձեռքի բռունցքի մեջ ինչ-որ իր է թաքցնում:
Ամբաստանյալից պահանջեցին բացի բռունցքը, սակայն հրաժարվեց և ոտիկանները ստիպված եղան ձեռնաշղթաներ հագցնել և դատարանի դահլիճից հեռացնել: Դատական նիստը կայացավ որոշ ժամանակ հետո, իսկ նիստի ժամանակ Վ. Դանիելյանը հայտարարեց, որ եթե գրավի դիմաց ազատ չարձակեն՝ իրեն վնաս է տալու:
Դատավոր Գ. Պոողոսյանը չբավարարեց ամբաստանյալի պահանջը և մանրամասն հարցաքննեց տուժող Հակոբ Գրիգորյանին, ով իրեն ուղղված հարցերին պատասխանում էր կծկտուր և նույն հարցի համար հնչեցնում էր մի քանի պատասխան, պատճառաբանելով, թե՝ լավ չի հիշում: Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին: