Ժամանակը չէ՞ արդյոք, որ իրանական բանակը Լեռնային Ղարաբաղի խորքում բուֆերային գոտի հայտարարի. «Azariha» իրանական տելեգրամյան ալիք
ՎԻԴԵՈՀոկտեմբերի 22-ին իրանական «Azariha» տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Իրանի սահմանների երկայնքով ադրբեջանական զորքերի կատարած գործողությունների պատճառով՝ Իրանի սահմանամերձ բնակավայրերի ավերված տներից մեկը: Նյութը վերցրել ենք YouTube-յան «Инфотека 24» ալիքից:
«Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ ընդլայնելու փոխարեն Բաքվի ուժերն ընդլայնվել են արևելք-արևմուտք ուղղությամբ:
Մյուս կողմից, այն անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան և թաքֆիրիստներ (խմբ. ահաբեկիչներ) է տեղակայել իրանական սահմանին:
Ժամանակը չէ՞ արդյոք, որ իրանական բանակը Լեռնային Ղարաբաղի խորքում բուֆերային գոտի հայտարարի», - գրել է «Azariha»-ն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը