Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր քա­ղա­քա­ցի­նե­րը սթափ մո­տե­ցան հար­ցին և զերծ մնա­ցին խու­ճա­պա­յին գնում­նե­րից». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ պատերազմական իրավիճակն արդեն մեր սպառողական շուկայում նկատվում էր որոշ ապրանքների գնաճ։ Առավել հաճախ խոսքը ներմուծված ապրանքների մասին է։ Ենթադրելի է, որ պատերազմական իրավիճակը, նաև այն հանգամանքը, որ հունվարից արգելվելու է տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան, կարող է ազդել ապրանքների գների վրա։ Մինչ հունվարը դեռ երկու ամիս ժամանակ կա, իսկ դա քիչ ժամանակ չէ գոնե սկսելու գործարար կապեր, հանդիպումներ, քննարկումներ անցկացնելու տարբեր երկրների հետ, որպեսզի մեր շուկայում չլինի ապրանքների դեֆիցիտ, ինչպես նաև կանգ չառնի պետության ներսում գումարի շրջանառությունը: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը գնաճի մասին խոսելիս բերում է օրինակներ։

«Տեսեք՝ արևածաղկի ձեթի գինը մեզ մոտ բարձրացավ։ Բայց այդ գնաճը կապված չէր մեր շուկայի հետ։ Այնպես չէր, որ մեր տնտեսվարողները բարձրացրեցին ապրանքի գինը։ Ռուսաստանի Դաշնությունում, որտեղից էլ հիմնականում ներմուծվում է այն, գները բարձրացան մոտ 20 տոկոսով, ուստի բնական է, որ Հայաստան ներմուծելուց հետո ապրանքի գինը ևս պետք է բարձրանա։ Գնային տատանումները մի քանի պատճառ են ունենում։ Նախ՝ դրանք թանկանում են այն երկրներում, որտեղից դրանք Հայաստանը ներմուծում է։ Լինում են գնային տատանումներ՝ կապված կոնկրետ սեզոնների հետ։ Օրինակ՝ միրգ-բանջարեղենի և այլ ապրանքների պարագայում։ Գնաճը կարող է կապված լինել տեղաշարժի սահմանափակումների հետ։

Մենք, իհարկե, տեսնում ենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ապրանքների տեղաշարժի խնդիր չկա, ի տարբերություն ֆիզիկական անձանց, երբ փակ սահմանների պարագայում մարդիկ չեն կարողանում ազատ տեղաշարժվել, բայց ամեն դեպքում ժամանակային առումով որոշակի հետաձգումներ կարող են լինել՝ ստուգումներ են անցկացվում, վարորդները թեստավորվում են և այլն։ Ցամաքային սահմաններում՝ Վրաստանի և Իրանի պարագայում այդ առումով, բարեբախտաբար, խնդիրներ չկան, հուսանք, որ այդպես էլ կշարունակվի՝ հաշվի առնելով ներկայիս պատերազմական իրավիճակը ևս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ Նշում է՝ ներկայումս նկատելի գնաճ չկա առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների պարագայում, ինչպիսին հացն է, կաթնամթերքը։

«Որոշակիորեն փոխվել է ձեթի, շատ քիչ կարագի գինը։ Ինչպես արդեն նշեցի, շատ ապրանքների պարագայում գործ ունենք սեզոնային թանկացումների հետ, օրինակ՝ բանջարեղենը գնալով պակասում է, բնական է՝ կլինի թանկացում, նույնն էլ այն մրգատեսակների պարագայում, որոնց «սեզոնն» ավարտվում է։ Բայց նաև պետք է նշել, որ երբ շուկայում որևէ ապրանքի քանակությունն առատ է, ապա բնական է՝ նկատելի է նաև գնանկում։ Մսամթերքը և ձկնամթերքը ևս պահպանել են իրենց գինը, գուցե ինչ-որ խանութներում լինի գների տարբերություն՝ երկու-երեք տոկոսի չափով, բայց դա էլ ոչ թե ընդհանուր թանկացման, այլ այդ խանութի «որոշման» հետևանքն է»,նշում է մեր զրուցակիցը։ Անդրադառնում ենք նաև հունվարի մեկից թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքին։

Նախ՝ Չիլինգարյանը նշում է՝ մեր քաղաքացիներն այժմ չպետք է բոյկոտեն արդեն իսկ ներմուծված ապրանքը, քանի որ այս պարագայում տուժում են մեր քաղաքացիները, սխալ մոտեցում է արդեն ներմուծվածի բոյկոտը։ «Մենք տարեկան 268 միլիոն դոլարի ապրանք ենք ներմուծում Հայաստան Թուրքիայից, երբ դադարենք ներմուծել, սա գուցե Թուրքիայի տնտեսության վրա այնքան էլ մեծ ազդեցություն չունենա, բայց մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի հոգեբանական տեսանկյունից։ Մենք գնում ենք ապրանք մի երկրից, որը մեր նկատմամբ ակնհայտորեն թշնամաբար է տրամադրված։ Այս ընթացքում և հետո մեր տնտեսվարողները պետք է սկսեն աշխատել այլ երկրներից ապրանքների ներմուծման ուղղությամբ, որոնք կփոխարինեն Թուրքիայից ներմուծվող ապրանքներին։

Այդ երկրները կարող են լինել Ռուսաստանը, ԱՊՀ երկրները, եվրոպական որոշ երկրներ, Չինաստանը, Իրանը և այլն։ Մեր տնտեսվարողները պետք է ճկունություն դրսևորեն, վստահ եմ, որ այդպես էլ վարվելու են, քանի որ այլընտրանք չունեն»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը: Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ կորոնավիրուսային համաճարակի առաջին օրերին, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, մարդիկ սկսեցին խուճապային գնումներ կատարել՝ ինչ-որ առումով թե՛ նպաստելով գնաճին, թե՛ շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելով։

Այս օրերին, կարծես թե, մարդիկ ավելի զուսպ են, գնումներ կատարում են, բայց «չափը չեն անցնում»։ Չիլինգարյանը ևս նշում է՝ այո, ներկայիս իրավիճակն անհամեմատելի է մարտին Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ՝ խուճապային գնումներ կատարելու առումով։ «Կորոնավիրուսի տարածման նախնական շրջանում արտասահմանյան շատ երկրներում խուճապային գնումներն ավելի սարսափելի չափերի էին հասնում, քան Հայաստանում։ Մեզ մոտ սկզբնական շրջանում եղան նման գնումներ, հետո արդեն քաղաքացիները հանդարտվեցին, մանավանդ երբ տեսան, որ ապրանքների պակաս չկա։ Սկզբում ունեին վախ, որ ճանապարհները կփակվեն, ապրանքներ չեն գա Հայաստան, բայց հետո հասկացան, որ մեծ ծավալի գնումներ կատարելու կարիք չկա։

Հիմա, երբ մենք պատերազմական իրավիճակում ենք, կարծես նաև նախկին փորձը հաշվի առնելով, որոշակիորեն կոփված լինելով, հասկանում ենք, որ կարիք չկա մեծ չափի գնումներ կատարել, ավելորդ ծախսեր անել, առավել ևս, երբ գնում են ապրանքներ, որոնք կարող են շուտ փչանալ։ Ուստի ձեռնպահ ենք մնում ավելորդ գնումներից։ Պետք է ասել, որ այս դեպքում մեր քաղաքացիներն ավելի սթափ մոտեցան հարցին և զերծ մնացին ավելորդ գնումներից։ Բարեբախտաբար, այդ խնդիրն այսօր չունենք»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное