Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ռազմական հանցագործությունների ապացույցներն ավելի քան ակնհայտ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆYouTube-յան «Master Media»ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է Արցախը՝ որպես միջնաբերդ ահաբեկչության դեմ:
Չարության եռամիասնությունը՝ Ադրբեջանը, Թուրքիան և միջազգային ահաբեկիչներն արդեն երկրորդ անգամ խախտել են մարդասիրական զինադադարի ռեժիմը: Այս եռյակը շարունակում է ճանկ գցել Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը:
Մարտի դաշտում կրած մեծ կորուստներից և անհաջողություններից խելագարված թշնամին իր զայրույթն ուղղում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական կառույցներին: Հրթիռային հարվածներ են հասցնում դպրոցներին, մանկապարտեզներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներին: Ադրբեջանցի զինվորականները դիվերսիաներ են իրականացնում Ղարաբաղի սահմանամերձ բնակավայրերում՝ սպանելով խաղաղ բնակիչներին:
Ադրբեջանն ամեն օր ռմբակոծում է Արցախի քաղաքներն ու գյուղերը՝ առավելագույն վնաս հասցնելու համար: Այն օգտագործում է հարվածային ԱԹՍ-ներ և Կամիկաձե դրոններ, արգելված կասետային ռումբեր և այլ սպառազինություն:
Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ռազմական հանցագործությունների ապացույցներն ավելի քան ակնհայտ են: Միջազգային հանրությունը կարծես «արթնանում է»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը