Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը դեպի բանակ, օրենքի նախագիծը կներկայացվի առաջիկա 1 ամսում. եկեք կանանց էլ զորակոչենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը հանելու մասին հարցը կրկին արդիական է դառնում: Սակայն ի տարբերություն այդպիսի որոշում կայացնելու նախորդ փորձերին՝ այս անգամ կարծես թե հակազդեցությունն այդքան բուռն չի լինելու: Եվ դա, առաջին հերթին, պայմանավորված է պատերազմական իրավիճակով:

նախապատմությունը

Այս հարցը բարձրացվել էր նաեւ տարիներ առաջ: Այն ժամանակ որոշմանը ընդդիմացողները պատճառաբանել էին, որ դրանով մեծ վնաս կհասցվի կրթությանն ու գիտությանը, քանի որ շատերը, վերադառնալով ծառայությունից, այլեւս չեն ցանկանա սովորել բուհերում: 2014-ին ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը տարկետումը հանելու մասին օրինագիծ ներկայացրին ԱԺ՝ ընդգծելով, որ ցանկանում են վերացնել այն տենդենցը, որ որոշ երիտասարդներ բուհեր են ընդունվում՝ միայն բանակից տարկետում ստանալու համար:

«Դրանով նման մարդիկ խոչընդոտում են այն ուսանողներին, ովքեր իրապես ցանկանում են զբաղվել գիտությամբ եւ իրենց նպաստը բերել հասարակական զարգացման ամենատարբեր ոլորտներին, ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը»,- իրենց ներկայացրած օրինագիծը հիմնավորում էին Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ «արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաեւ զբաղվել գիտական գործունեությամբ, դա նրանք կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո եւս»: Նախագիծը Կառավարությունը չմերժեց, առաջարկեց մեկ տարով հետաձգել քննարկումը:

Ապրիլյան պատերազմի այս օրերին, երբ զոհված զինծառայողները (գրեթե առանց բացառության) անապահով ընտանիքի անդամներ էին, կրկին բարձրացավ հարց, թե հարուստների երեխաները բանակ չեն գնում: Ի պատասխան այս հարցի ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Այստեղ նաեւ կան օբյեկտիվ հանգամանքներ, պետք է հաշվի առնել Հայաստանի սոցիալական վիճակը: Մեր հասարակությունը պետք է վերլուծի եւ հասկանա՝ ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, ովքեր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել եւ տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել: Կարծում եմ՝ այս իրականության մեջ միջին եւ բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են ուսումնական բարձրագույն հաստատություններ, եւ նրանց մեծ մասն էլ լրացնում է սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունը, որոնք որ առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»։

Այնուհետեւ հարցը Ազգային ժողովում նախորդ շաբաթ բարձրացրեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ հիշեցնելով իր ու Թեւան Պողոսյանի հեղինակած օրինագիծը: Պատասխանելով նրան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը բացահայտեց, որ առաջիկա մեկ ամսում խորհրդարան կներկայացվի օրենքի նախագիծ, որի համաձայն 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ խիստ որոշակի դեպքերի) պարտավոր կլինեն ծառայել բանակում: Բացառությունը, ըստ նրա՝ վերաբերում է հատկապես բնագիտական մասնագիտություններին, որոնց պոտենցյալն ուղղվում է մեր ռազմարդյունաբերությունը զարգացնելուն: Հարությունյանն ասաց նաեւ, որ առաջիկայում կսկսվեն քննարկումներ, որոնց հրավիրվում են մասնակցելու նաեւ Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը:

Տեղեկացնելով, որ մասնակցելու է քննարկումներին եւ կանխատեսելով սպասվող հակազդեցությունը, որ հիմնավորվելու է գիտությանը վնաս հասցվելու թեզով՝ այսօր մեզ հետ զրույցում Թեւան Պողոսյանն ասաց. «Կներեք, Իսրայելում բոլորը 18 տարեկանում գնում, ծառայում են, բայց ես ինչքան գիտեմ իսրայելական գիտությունը չի համարվում չկայացած: Շվեյցարիայում անխտիր բոլորը ծառայում են, բայց այնտեղ գիտությունը չի համարվում չկայացած: Այնպես որ գիտության չզարգացման պատճառը այլ տեղ է պետք փնտրել: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք որոշակի բացառությունները դարձյալ կոռուպցիոն ռիսկերի տեղ չեն թողնում՝ պատգամավորը պարզաբանեց. «Մենք, օրինակ, առաջարկում ենք, որ շատ կոնկրետ ձեւով հիմնավորվի, թե բացառիկ դեպքերում ինչի հիման վրա է տարկետում տրամադրվում: Օրինակ, հնարավոր է մեկը պարող է եւ Հայաստանը ներկայացնում է տարբեր երկրներում: Նրան պետք է տարկետում տալ, բայց պայմանով, որ առնվազն 5 միջազգային մրցույթի մասնակցության վկայական պետք է ներկայացնի: Ինչո՞ւ միջազգային, որ չասեն, թե ներսում կոռուպցիոն ռիսկ կա»:

կողմ եւ դեմ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որ տարիներ առաջ այս օրինագծին ընդդիմացողներից մեկն էր, այսօր փոխել է դիրքորոշումը.

«Այն ժամանակ շատ բան այլ կերպ էր դիտվում: Ես կարծում էի, որ տարկետում չտալը կրթության իրավունքի խախտում է: Այսինքն եթե մարդ ուսում է ստանում, պետք է հնարավորություն ունենա ավարտելու այն՝ առանց ընդհատելու: Բայց ստեղծված պայմաններում կան ավելի ուժեղ գործոններ, որոնք հասարակության համար ավելի կարեւոր եւ ընդունելի են, քան այդ սկզբունքը: Նկատի ունեմ մեր երկրի անվտանգությունը»,- ասաց ռեկտորը՝ միեւնույն ժամանակ համոզված լինելով, որ ուսանողների շրջանում գերակշռելու է տարկետման թույլտվությունը պահպանելու հարցը: Սիմոնյանն այն կարծիքին է, որ պետք է որոշակի փոփոխություններ անել եւ փոքրացնել արտոնություն ստացողների ցանկը: «Բայց պետք է լավ մտածել, որովհետեւ կան մասնագիտություններ, որոնց դեպքում այնուամենայնիվ ճիշտ կլինի որոշ արտոնություններ սահմանել: Օրինակ, միջուկային ֆիզիկայի, կամ այն մասնագիտությունների մասով, որոնք մեզ անհրաժեշտ են հենց առաջին հերթին նաեւ պաշտպանության, անվտանգության իմաստով»:

ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը չի կարծում, թե այս որոշմամբ լուծվելու է մեր անվտանգության խնդիրը կամ հակառակը: Ուստի նա դեմ է արտահայտվելու տարկետման իրավունքը հանելու որոշմանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրոույցը.

-Պարոն Դումանյան, օրինագիծը ներկայացնղները ասում են, որ կոռուպցիան են ուզում վերացնել, դուք ինչո՞ւ եք դեմ, ի՞նչ հակափաստարկ ունեք:

-Որպեսզի ճիշտ հասկացվի՝ նախ նշեմ, որ ես դեմ չեմ, որ ՀՀ քաղաքացին ծառայի ազգային բանակում, ես դեմ եմ այդ համասեռ մոտեցմանը: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում՝ հատկապես մարզերում, երեխաների մի մասը դպրոց չի հաճախում, մի մասը չգիտեմ ինչով է զբաղված եւ մի հատված էլ կա, որ իրոք սովորում է դպրոցում, գրքի, կրթության սեր ունի եւ ուզում է շարունակել ուսումը: Եվ բուհ ընդունված բոլոր մարդկանց մյուսների հետ տանել բանակ, չթողնել որ նա ստանա մասնագիտություն, կարծում եմ՝ ճիշտ չի: Նույն բանակն այսօր ունի զինվորական ակադեմիա, որտեղ իր համար մասնագետներ է կրթում, այսինքն ունի կրթված մարդկանց կարիք: Հիմա վերցնում են բոլոր երեխաներին, ասում են դպրոցդ ավարտեցիր՝ գնա բանակ: Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ, որ մինչեւ բանակային տարիքը տարբեր մոտեցում են ունեցել կրթության նկատմամբ՝ արժե բոլորի նկատմամբ նույն մոտեցումը դրսեւորել բանակ տանելու հարցում: Եթե ուզում են տանել՝ թող ավարտի բակալավրիատը, դառնա մասնագետ, արդեն իսկ բակալավրի շրջանավարտին զորակոչեն բանակ եւ տեղավորեն համապատասխան ոլորտում եւ նա էլ իր օգուտը տա: Չի կարելի գլխաքանակով մոտենալ: Ոչ ոք չի փախչում բանակից, բայց եթե մարդն ունակ է կրթություն ստանալու, մասնագետ դառնալու, ինչո՞ւ արհեստական խոչընդոտ ստեղծենք: Բացի այդ, ես չգիտեմ քանի հոգու մասին է խոսքը. եթե բուհ ընդունվող այդ 100-200 հոգու բանակ գնալու դեպքում մեր ազգում միայն հաղթանակներ կլինեն, ու իրոք նման հաշվարկ կա, եկեք անենք: Բայց եթե դա կոռուպցիայի դեմ պայքար է, դա անլուրջ պայքար է: Ուղղակի կոռուպցիայի վայրը փոխվում է ուրիշ տեղ:

- Այսինքն այսկերպ չի վերանում կոռուպցիոն հնարավորությունը:

-Միանշանակ: Այդ ցեցը որ կա, այսպիսի որոշումներով չի կարելի դիմացն առնել: Դիմացը պետք է առնել մարդկանց մտածողությունը փոխելով եւ այլն եւ այլն: Խնդրեմ, եկեք դրա դեմ պայքարենք: Ինչո՞ւ չենք պայքարում: Եթե հայտնի է, թե որ ոլորտում է բանակից խուսափողների շարքը, ուրեմն թող գնան այդ ոլորտը փակեն, կամ աստիճանը տվողներին պատժեն: Չի կարելի թացը չորի հետ խառնել: Դրա հետեւանքները մենք հետո չենք կարողանալու ուղղել: Մեր կրթական եւ գիտական ոլորտը կկոտրենք: Երիտասարդների մեջ որեւէ ստիմուլ չի լինելու այլեւս ոչ գիտության, եւ ոչ կրթության հանդեպ:

-Այսպիսի մի հակափաստարկ է բերվում. Իսրայելում բոլորը 18 տարեկանից զորակոչվում են, բայց նրանց գիտության եւ կրթության ոլորտի հետ կապված որեւէ մեկը չի կարող որեւէ բան ասել:

- Նախ, Իսրայելի բանակը, ինչքան ես եմ տեղեկացված, միայն բանակ բառով է համընկնում է մեր բանակի հետ: Լրիվ ուրիշ սկզբունքներով աշխատող կառույց է դա: Դե որ այդպես է, այնտեղ կանանց էլ են զորակոչում, եկեք այստեղ էլ զորակոչենք: Չի կարելի համեմատել անհամեմատելի իրավիճակները: Դե եկեք դառնանք Իսրայել, որ Իսրայելի նման բանակ ունենանք: Էդ մյուս ասպարեզներում ինչո՞ւ չեն Իսրայելի հետ համեմատվում: Երկրորդ, եվրոպական շատ երկրներում, Վրաստանում, նույն Ռուսաստանում, որից սիրում ենք կրկնօրինակել, չկա նման բան: Չի կարելի վերցնել կցկտուր էպիզոդներ եւ կիրառել մի ամբողջ երկրի վրա: Դա անլուրջ մոտեցում է: Հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել: Ի վերջո այս երիտասրադությանը չի կարելի տանել դեպի անգրագիտություն:

В деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона
Самое популярное