Ամերիկացի լեգենդար ներդրողը նշել է՝ որն է բիզնեսում հաջողության հասնելու հիմնական գաղտնիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի լեգենդար ներդրող Ուորեն Բաֆետը նշել է, որ բիզնեսում հաջողության հասնելու հիմնական գաղտնիքը համբերատարության մեջ է: Այս մասին հաղորդել է «Inc.com»-ը:
-Անկախ նրանից, թե որքան մեծ են ջանքերը կամ տաղանդը, որոշ բաներ պարզապես ժամանակ են պահանջում, - նշել է միլիարդատեր Բաֆետը, - բիզնեսը զրոյից սկսող ձեռնարկատերերի համար ակնթարթային հաջողությունն անիրագործելի երազանք է:
Բաֆետը համոզված է, որ հաջողության գաղտնիքը համբերատարությունից բացի, նաև կարգապահության և համակարգի մեջ է, որը նպաստում է տևական հետևողական աշխատանքին:
Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ համբերատար մարդիկ նպատակներին հասնելու ճանապարհին ավելի մեծ առաջընթաց են գրանցում, քան նրանք, ովքեր չեն ուզում սպասել: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ համբերատար մարդկանց մոտ, որպես կանոն, ավելի քիչ են դիտվում դեպրեսիա և բացասական հույզեր, և որ նրանք ավելի լավ են հաղթահարում սթրեսային իրավիճակները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը