Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 23-ամյա երիտասարդը «կումուլյատիվ աֆեկտի վիճակում» դաժանաբար սպանել է սիրուհու ընկերուհուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: Մարինեն Ռոբերտից տարիքով բավական մեծ է եղել, ինչպես որոշ վկաներ են ասել՝ եղել է նրա մոր տարիքին:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն և նրա շահերի պաշտպան Սարգիս Ասլանյանը համաձայն չեն առաջադրված մեղադրանքին, այդ մեղադրանքով Ռոբերտն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նախապես գործը հարուցվել էր պարզապես դիտավորյալ սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, սակայն հետո մեղադրանքը խստացվել, դարձվել է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ Ռոբերտի կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ դատահոգեբանական փորձաքննություն է անցկացվել:

Առաջին փորձաքննության եզրակացությամբ՝ հանցագործությունը կատարելու պահին Ռոբերտ Հ.-ն եղել է աֆեկտի վիճակում:

Կրկնակի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռոբերտ Հ.-ն հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Այս անորոշ վիճակը պարզեցնելու նպատակով՝ ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:

Ավաղ, այս անգամ ևս հստակ պատասխան չի տրվել դեպքի պահին Ռոբերտ Հ.-ի հոգեվիճակի վերաբերյալ հարցին, քանի որ դատահոգեբանական երկու փորձագետներից մեկը՝ Զարուհի Փերիխանյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել, իսկ մյուս փորձագետը՝ Վերժինե Տեր-Գասպարյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը գտնվե՛լ է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Ընդ որում՝ երկու փորձագետներն էլ դատահոգեբանական փորձագիտական ստաժ չունեն:

Այս հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ևս մի բանով է աչքի ընկնում՝ դատական հոգեբույժները, ստանձնելով դատական հոգեբանների գործառույթը, իրենց հոգեբուժական եզրակացության հետ միասին… բացառել են, որ Ռոբերտ Հ.-ն սպանությունը կատարելու պահին եղել է ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Դատարան հրավիրված ու հարցաքննված փորձագետները, այդ թվում՝ դատահոգեբանական փորձաքննությունն անցկացրած Զ. Փերիխանյանն ու Վ. Տեր-Գասպարյանը պնդեցին իրենց եզրակացությունները:

Գործով մեղադրող դատախազ Աղայանը զարմանք հայտնեց, որ նույն քրեական գործի նույն նյութերն են տրամադրված եղել, նույն փորձաքննվողի հետ են աշխատել փորձագետները, բայց եկել են հակադիր եզրակացությունների:

Փորձագետ Տեր-Գասպարյանը, պատասխանելով կողմերի հարցերին, ասաց, թե Ռոբերտ Հ.-ն գնացել էր իր սիրուհու ընկերուհու տուն, որպեսզի վերջինս հաշտեցնի իրենց, նա ամեն րոպե սպասում էր, որ դռան զանգը կհնչի ու ներս կգա Մարինեն, սակայն տուժողը՝ Ա.-ն, Ռոբերտին առաջարկել է ի՛ր հետ կապ հաստատել, և այդ առաջարկը Ռոբերտի համար եղել է անսպասելի ու հանկարծակի, նա անակնկալի է եկել:

Ըստ քրեական գործի նյութերի՝ տուժող Ա.-ն պարբերաբար սիրահետել է Ռոբերտին, վերջինս մինչև անգամ իր սիրուհի Մարինեին արգելել է շփվել Ա.-ի հետ:

Գնալով Ա.-ի տուն՝ Ռոբերտը, որ դեռ նախորդ օրերի ընթացքում հուզական լարված վիճակում էր՝ տնեցիներն արգելում էին հանդիպել Մարինեին, ինքը՝ Ռոբերտը, գումարային խնդիրներ ու պարտքեր ուներ, ու ոչ ոք նրան օգնության ձեռք չէր մեկնում, ահա այս պայմաններում, լսելով Ա.-ի առաջարկը, նա հանկարծակիի է եկել, մերժել է Ա.-ին՝ նրան անվանելով «պոռնիկ»:

Ա.-ն դանակով քերծել է Ռոբերտի ոտքը: Դանակի ծակոցը արագացրել է Ռոբերտի հուզական պոռթկումը, նա, ըստ փորձագետ Տեր-Գասպարյանի, հայտնվել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում՝ խլել է դանակը Ա.-ից, նրան հրել-գցել է բազմոցին ու հարվածներ է հասցրել, դանակը ջարդվել է: Ռոբերտը սեղանից վերցրել է երկրորդ դանակը, շարունակել է հարվածել, բայց այս դանակը ջարդվել է: Ռոբերտը գնացել է խոհանոց, վերցրել է երրորդ դանակը, եկել ու շարունակել է հարվածներ հասցնել տուժող կնոջը…

Ըստ փորձագետ Փերիխանյանի՝ այս երրորդ դանակի հետևից խոհանոց գնալը, դանակը գտնել-վերցնելը, ապա սենյակ վերադառնալն ու հարվածները շարունակելը ցույց են տալիս, որ Ռոբերտ Հ.-ն աֆեկտի վիճակում չի գտնվել:

Իսկ փորձագետ Տեր-Գասպարյանը պնդեց, որ երրորդ դանակի հետևից Ռոբերտը կարող էր գնալ մեխանիկորեն՝ գտնվելով կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Ա.-ի տունը Ռոբերտին ծանոթ էր, նա գիտեր խոհանոցի տեղը, նրա գիտակցությունը նեղացած էր: Փորձագետ Տեր-Գասպարյանը նշեց, որ Ռոբերտը մասնակիորեն էր հիշում իրադարձությունները՝ չէր հիշում՝ տուժողի մարմնի որ մասերին ու քանի անգամ է հարվածել: Եթե նա սկզբում գնացած լիներ՝ խոհանոց՝ դանակի հետևից, ինքը կեզրակացներ, որ աֆեկտի վիճակ չի եղել, բայց երբ նա սկզբում դանակը խլել, ակնթարթորեն կորցրել է ինքնավերահսկողությունը, առանց գիտակցելու խփել է մի դանակով, հետո մյուսով, ապա, երբ այդ դանակն ընկել է, նա կարող էր մեխանիկաբար գնալ երրորդ դանակը վերցնելու՝ շարունակելով մնալ աֆեկտի վիճակում:

Ըստ փորձագետ Զ. Փերիխանյանի՝ սպանությունից հետո Ռոբերտի կատարած նպատակաուղղված գործողությունները՝ դանակները հավաքելը, ժակետի մեջ փաթաթելն ու տոպրակի մեջ դնելը, ապա լվացվելը, արյան հետքերը մաքրելը, դանակները Ա.-ի տնից դուրս բերելը, տաքսիով իրենց տուն գնալը, հագուստը փոխելը, Ռուսաստան փախչելը՝ վկայում են աֆեկտի բացակայության մասին:

Սակայն ըստ փորձագետ Տեր-Գասպարյանի՝ այդ բոլոր գործողությունները Ռոբերտը կարող էր կատարել արդեն հոգեկան գործընթացի վերականգնումից հետո: Բուն սպանության պահին, ըստ Տեր-Գասպարյանի՝ Ռոբերտ Հ.-ն եղել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում… Իսկ վերականգնումը կարող էր կատարվել լվացվելու ընթացքում…

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Ասլանյանը հարցրեց՝ ինչո՞ւ էին այս գործով դատահոգեբուժական-դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննությունն անցկացնող հանձնաժողովի անդամները գնացել Երևան քաղաքի դատախազություն:

Փորձագետ Տեր-Գասպարյանն ասաց՝ քանի որ կային տարաձայնություններ, հանձնաժողովի նախագահն առաջարկեց պարզաբանումներ կատարել: Եվ այդ «պարզաբանումները», չգիտես ինչու, հանձնաժողովը կատարել էր Երևան քաղաքի դատախազությունում՝ ինչ-որ պաշտոնյայի ներկայությամբ:

Տեր-Գասպարյանն ասաց, թե չգիտի պաշտոնյայի անունը, նաև՝ այդ պաշտոնյան իրենց ոչինչ չի հորդորել: Արդյունքում ինքը տվել է այն եզրակացությունը, որին, իրոք հանգել էր: Դատախազությունում կատարված «պարզաբանմանը» մասնակցել է նաև այս գործով մեղադրող դատախազ Աղայանը: Ի վերջո՝ փորձագետն ընդունեց, որ «պարզաբանել են»՝ աֆեկտ կա՞, թե՞ ոչ: Սակայն թե ինչու են այդ հարցը «պարզաբանել» Երևան քաղաքի դատախազությունում, չկարողացավ պատասխանել:

Հանձնաժողովի անդամներից մեկն ասել է, որ դատախազությունում իրենց խնդրել են արագացնել փորձաքննությունների անցկացումը և… օբյեկտիվ լինել:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Ասլանյանը միջնորդեց որպես վկա դատակոչել ու հարցաքննել այս հանձնաժողովի նախագահ Թադևոսյանին ու հանձնաժողովի անդամ Գրիգորյանին, ովքեր հերքել են Երևան քաղաքի դատախազությունում «զրույց» ունենալու հանգամանքը:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ այդ անձինք արդեն հարցաքննվել են դատարանում, ստորագրել ու ցուցմունք են տվել:

Դատաքննությունը ավարտելուց առաջ պաշտպան Ս. Ասլանյանը հայտարարեց, որ նաև միջնորդություն պիտի անի հետևյալի մասին՝ պարզել ու Երևան քաղաքի դատախազությունում գտնել այն անձին, ով զրույց է ունեցել այս գործով կատարվող հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի անդամների հետ: Պարզել, թե ի՞նչ զրույց է նա ունեցել և ի՞նչ նպատակներ է հետապնդել:

Պաշտպանն իր միջնորդությունը գրավոր ու հիմնավորումներով՝ կներկայացնի հաջորդ դատական նիստին:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное