Հառիճում հուղարկավորության ժամանակ եղած լեզվակռվից հետո տղամարդը դանակահարել է համագյուղացուն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇիրակի մարզի Հառիճ գյուղում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած դանակահրության հետեւանքով Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխված 60-ամյա Վ.Հ.-ի վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայտնեցին Գյումրիի բժշկական կենտրոնից:
Դանակահարված տղամարդը Արթիկ բժշկական կենտրոնից Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 11:4 0սահմանում՝ որովայնի ծակած-կտրած վերքերով, լյարդի վնասվածքով: Տղամարդուն վիրահատել են, նա տեղափոխվել է հիվանդասենյակ:
60-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվում է Հառիճի բնակիչներից մեկը, որն արդեն հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Դանակահարության դեպքից մեկ օր առաջ կասկածյալն ու տուժողը Հառիճում հուղարկավորության են մասնակցել, որի ժամանակ լեզվակռիվ են ունեցել: Հաջորդ օրը կասկածյալը գնացել է Վ. Հ-ի տուն եւ դանակահարել նրան: