Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պա­տե­րազ­մի ինչ-որ ար­դյունք­նե­րի վեր­հան­ման կամ դրան­ցից բխող նոր փո­փո­խու­թյուն­նե­րի փուլ է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերի բանակցություններից կարող ենք ենթադրել, որ հիմա գոնե դիվանագիտական, քաղաքական առումով պատերազմի ինչ-որ արդյունքների վերհանման կամ դրանցից բխող նոր փոփոխությունների փուլն է: Այս կարծիքին է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը: «Մոտ երկու շաբաթ է, ինչ կան ռազմական գործողություններ, որոնք քաղաքական առումով դեռ ոչինչ չեն փոխել: Բայց հիմա ակտիվորեն բանակցություններ են գնում, որոնք, ըստ իս, այդ փոփոխությունը բերելու նպատակ ունեն:

Դա նաև հենց Ադրբեջանի, ինչու ոչ, նաև Թուրքիայի նպատակն է: Եվ նպատակն ամբողջությամբ չի իրականացվել հատկապես այն մասով, որ Թուրքիան չի ընդունվում համանախագահության կամ միջնորդական գործերում: Այս առումով սա մեզ համար դրական է: Բացասականը մեզ համար այն է, որ, կարծես, բոլորի կողմից կա պահանջ, որ կողմերը պետք է առարկայական բանակցություններ սկսեն. այսինքն, Արցախյան խնդիրն այս պահին պետք է ինչոր փոփոխություն կրի քաղաքական առումով: Մեծ հաշվով, հիմա պատերազմի հետևանքներից բխող բանակցություններն են, որոնք պետք է փոխեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական մասը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը: Հ. Բաբայանի խոսքով, հրադադարի փաստաթղթին հաջորդած հանդիպումները և հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ ամենին զուգահեռ կա նաև ինչ-որ բանակցային գործընթաց:

«Այդ գործընթացների մեջ են մտնում թե՛ հայտնի առարկայական բանակցություններ կոչվածը, թե՛ հրադադարի ինչ-որ մեխանիզմների ամրագրման հարցերը: Առարկայական բանակցությունների գնալը Ադրբեջանի համար ցանկալի սցենար է և ձգտում է դրան: Իսկ թե ինչու է դրան զուգահեռ գնում ռազմական գործողությունների, դա ևս պարզ է: Առարկայական բանակցություններ ասելով՝ սովորաբար նկատի է առնվում այն, թե մեր կողմից պետք է տարածքային զիջումներ լինեն ինչ-որ բանի դիմաց, իսկ Ադրբեջանը ռազմական միջոցներով կարող է իր համար նպաստավոր պայմաններ ստեղծել:

Ադրբեջանը հիմա կարծում է, թե այդ տարածքները կարող է ձեռք բերել զենքի ուժով ու հետո էլ կարիք չի ունենա հայկական կամ այլ կողմի համոզելու, որ այդ տարածքները հանձնվեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ, մեծ հաշվով, Ադրբեջանը փորձում է անել այն, ինչը կարող է և չկարողանա բանակցություններով անել: Հովսեփ Բաբայանի դիտարկմամբ, պատերազմ-բանակցություն-պատերազմ շղթան այլևս բացառելու խնդիրը կարևորագույն հարցերից մեկը պետք է լինի, որը պետք է բարձրացվի մեր քաղաքական առաջնորդների կողմից: «Թե ինչպես, իհարկե, տարբեր ուղիներ կան: Օրինակ՝ այսօրվա բանակցությունների ֆոնին հրադադարի ինչ-որ մեխանիզմներ, որոնք ամուր կգործեն ու երկարաժամկետ արդյունք կունենան:

Բայց այդ դեպքում, միևնույն է, չենք կարող ունենալ այն վստահությունը, որ Ադրբեջանն ինչ-որ պայմաններում նորից պատերազմ չի սկսի»,-ասաց նա՝ նշելով, որ վերոնշյալ ուղիների մեջ նաև ռազմի դաշտում հայկական կողմի հաջողությունը կարող է դիտարկվել: «Բայց, ամեն դեպքում, երկարաժամկետ խաղաղության տեսլականը առարկայական առումով գոնե այս պահին ինձ համար դժվար տեսանելի է»,-հավելեց նա: Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման դիսկուրսին՝ փորձագետը նկատեց. «Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը և, օրինակ՝ Ռուսաստանի կամ այլ երկրի կողմից ճանաչումը նույնը չէ: Ինչու, որովհետև Հայաստանն Արցախի շահերը ներկայացնողն է բանակցություններում:

Մյուս երկրների դեպքում արդեն իրավիճակն այլ է: Եթե նայենք ընդհանրապես ճանաչման պրակտիկային, ապա երկիրը համարվում է ճանաչված սուբյեկտ, երբ ՄԱԿ-ի անդամ է դառնում և բոլոր երկրներն ավտոմատ ճանաչում են իրեն: Ճանաչման պարագայում երկիրն օգուտ է ստանում, երբ անկախությունը ճանաչում են հիմնականում մեծ տերությունները: Շատ դեպքերում ճանաչման խնդիրը պայմանավորված է լինում որևէ կոնֆլիկտով, որի վերաբերյալ տարբեր պետություններ տարբեր դիրքորոշումներ ունեն:

Օրինակ՝ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, Արևմուտքը՝ ոչ: Այս պարագայում առաջանում է կիսաճանաչված վիճակ, որը, ամեն դեպքում, օգուտ է տվյալ երկրին, քանի որ ձեռք են բերվում կապեր իրենց անկախությունը ճանաչած երկրի հետ: Մեր դեպքում կարող է եզակի ու բացառիկ համաձայնություն լինել մեծ տերությունների միջև, մեր պարագայում իրենք ինչ-որ կոնֆլիկտ չունեն:

Բայց այս պահին, համենայն դեպս, մեծ տերությունների կողմից ճանաչման ինչ-որ ազդակներ չկան: Փոքր երկրների, օրինակ՝ Կիպրոսի կողմից Արցախի անկախության ճանաչումը դրական կլինի, հարցն ավելի ակտիվացնելու առումով օգուտ կտա, բայց մեծ հաշվով, քաղաքական առումով բան չի փոխվելու»: Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավվածությանը պատերազմին, ինչպես նաև այս փուլում Ադրբեջանի կախվածությանն այդ երկրից, Հ. Բաբայանը նշեց, որ դեռ վաղ է ասել, թե Ադրբեջանը վերջնականապես հանձնվել է Թուրքիային:

«Իհարկե, Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա մեծ է, ինչը, ըստ իս, պայմանավորված է հետևյալ հանգամանքով. կոնֆլիկտի հետ կապված մի շարք հարցեր Ադրբեջանը հիմա ինչ-որ ձևով պատվիրակել է Թուրքիային: Խոսքն այն հարցերի մասին է, որոնց առումով նախկինում միայն Ադրբեջանը կարող էր պատասխանատու լինել: Եվ այս հանգամանքը ավելի շատ Ռուսաստանի հետ շփումներում է երևում: Այդ առումով նկատելի է, որ Թուրքիան իր օգնությունն է ցուցաբերում Ադրբեջանին՝ գուցե զսպելով ռուսական, այսպես ասած, հնարավոր զայրույթն առ Ադրբեջան: Մեծ հաշվով, սակայն, դեռևս Ադրբեջանը շարունակում է հիմնական դերակատարը մնալ ու կոնֆլիկտի հիմնական մասը լինել»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով ահաբեկիչների ներգրավվածությանը ռազմական գործողություններին ու այդ առումով միջազգային արձագանքների համարժեքությանը, նա շեշտեց. «Իհարկե, փաստացի, արձագանքների մակարդակով ֆիքսվել է, որ կան ահաբեկիչներ, բոլորն էլ ի սկզբանե ինչ-որ մակարդակում դատապարտել կամ ֆիքսել են դա:

Բայց այս տարածաշրջանում Ռուսաստանը կամ Իրանը պետք է հակադարձեին այդ փաստին: Ռուսաստանը՝ հատկապես: Ռուսաստանը տարբեր մակարդակներում անընդհատ ինչոր եղանակներով հայտարարություններ է արել, իր անհանգստությունն է հայտնել: Ես կարող եմ ենթադրել, որ թուրքերն ինչ-որ երաշխիքներ են տվել, որ վարձկանները դուրս չեն գա այդ տարածքից, կկռվեն ու հետ կգնան: Թեպետ, իհարկե, երաշխիք տալ այդքան էլ հնարավոր չէ, որովհետև հայտնի չէ, թե դրանք ինչ վարք կդրսևորեն: Իսկ թե ինչու խիստ պատիժ կամ արձագանք չենք տեսնում, դա ևս իր պատասխանն ունի: Խնդիրը կրկին դիտարկենք հատկապես Ռուսաստանի մասով, որովհետև մյուս երկրները քիչ գործիքներ ունեն այդ առումով:

Հարցն այն է, որ այդ վարձկանները կռվում են ադրբեջանական բանակի կազմում, ինչը նշանակում է, որ ցանկացած երկիր, որը կուզենա պատժել այդ վարձկաններին, պետք է փաստացի պատժի ադրբեջանական բանակին՝ պատերազմի Ադրբեջանի դեմ, ինչը մի քիչ խնդրահարույց է: Հակադարձելու առումով երկընտրանքի մեջ են հայտնվում և, փաստացի, այս պահին տեսանելի դաշտում շոշափելի ինչ-որ հանգամանքներ այդ առումով չկան:

Ռուսներն այդ առումով ինչ-որ տարօրինակ սպասման ու պասիվության մեջ են կամ էլ հավատում են, որ վերոնշյալ այդ երաշխիքները կարող են ճիշտ լինել»: Այդուհանդերձ, դիտարկելով օրերս Չեչնիայում ոչնչացված ահաբեկիչների փաստը, Հ. Բաբայանը նշեց. «Դա կարող է նոր խոսակցությունների առիթ դառնալ ու սթափեցնել այն տեսանկյունից, որ այդ ահաբեկիչները կարող են նաև ցրվել: Այդ դեպքում արդեն, ըստ իս, շատ կտրուկ միջոցների կարող է դիմել Ռուսաստանը, թեպետ, ինչպես նշեցի, այդ առումով դեռ շոշափելի հանգամանքներ չկան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИ
Самое популярное