Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին: Այս մասին հաղորդել է «ТАСС»-ը:
Ֆրանսիացի ղեկավարը նշել է, որ ընթացիկ իրավիճակը «խուճապ է առաջացնում»:
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, և որ դա պահանջում է նոր միջոցառումներ ձեռնարկել:
Քաղաքական գործիչը նշել է, որ Փարիզի շրջանում և կորոնավիրուսի կարմիր գոտիներում պարետային ժամ է մտցվելու, որը գործելու է 21:00-ից մինչև 06:00-ն:
Հոկտեմբերի 3-ից կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշների՝ աճելով 16,972-ով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
www.1or.am