Մեդվեդևը կոչ է արել չփակել սահմանները՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ սահմանների փակումը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց չի հանդիսանում:
-Վիրուսը սահմաններ չի ճանաչում: Նույնիսկ սահմանները փակելը վիրուսի դեմ պայքարի լիովին արդյունավետ միջոց չի հանդիսանում, մենք այս ամենը գարնանն արդեն զգացել ենք, և հիմա դա շարունակվում է, - ասել է Մեդվեդևը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Սերգեևի հետ հանդիպման ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը