Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Որո­շում է կա­յաց­վել Հա­յաս­տա­նը խորհր­դայ­նաց­նե­լու մա­սին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ստանդարտների համաշխարհային օր, Բելառուս՝ Մայրերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կազակների օր, Լեհաստան՝ Ուսուցչի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1794– Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»:

1902 –ծնվել է խորհրդահայ դիվանագետ Համազասպ Հարությունյանը։

1903- հնչակյանները անհաջող մահափորձ են իրականացրել Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ։

1920- Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել Հայաստանը խորհրդայնացնելու մասին։

1922 –ծնվել է խորհրդահայ գեներալ-մայոր Վաչագան Վլասովը։

1930 –ծնվել է ճարտարապետ Լևոն Գևորգյանը։

1944 –ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

1957 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։

1967– վախճանվել է գրող, արձակագիր Ստեփան Զորյանը:

1990- «Աերոֆլոտի» տարբերանշանով ուղղաթիռն իջել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում և կրակ բացել բնակչության ուղղությամբ, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, իսկ հետագայում պարզվել է, որ դա ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուղղաթիռն է։

1993-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է թիվ 874 բանաձևը, ըստ որի, կոչ է արվել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և դուրս բերել հայկական ուժերը նոր գրավված տարածքներից՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ժամանակացույցի։

2005- ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի փաստաբանները հայտարարել են, որ 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգներին «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 17 միլիոն դոլար է հատկացնելու:

2006– Կալինինգրադ քաղաքում օծվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին:

2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բուրսա, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:

2015-լույս է տեսել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը։

2016-վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի արդյունքում եղել է 5 զոհ, 27 վիրավոր։

2019-կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:

ԱՇԽԱՐՀ

1529 -ավարտվել է թուրքերի կողմից Վիեննայի պաշարումը, թուրքական բանակը նահանջել է՝ այդպես էլ չգրավելով քաղաքը։

1585 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Շյուցը։

1768 -Վիրջինիայի և Կարոլինայի չերոկե հնդկական ցեղերի հողերը հայտարարվել են բրիտանական թագի սեփականություն։ 1784 –ծնվել է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7-րդը։

1824 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլին։

1843 -Պոտսդամում Շեքսպիրի «Քուն ամառային գիշերը» բեմադրության պրիմերայի ժամանակ առաջին անգամ հնչել է Մենդելսոնի «Հարսանեական շքերթը»։

1851– ստեղծվել է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը:

1884- Ջորջ Իստմանը արտոնագրել է ֆոտոժապավենը։

1890 –ծնվել է ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1892 -Արթուր Կոնան Դոյլն առաջին անգամ հրատարակել է «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։

1897 -Կլեմենտ Ադերի երկու շոգեշարժիչային «Ավիոն 3» մոնոպլանը իրականացրել է 300 մետրանոց թռիչք։

1905– ստեղծվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան:

1926– Լոնդոնում լույս է տեսել անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին:

1946 -որոշում է ընդունվել ստեղծել Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպություն։

1947 -ամերիկացի օդաչու-փորձարկող Չարլզ Յեգերը առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը։

1960– վախճանվել է խորհրդային մեծ գիտնական Աբրամ Իոֆֆեն:

1962 -ամերիկյան հետախույզ ինքնաթիռը Կուբայում հայտնաբերել է հրթիռներ, սկսվել է Կարիբյան ճգնաժամը։

1964 – Լեոնիդ Բրեժնևը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջնորդը։

1970 -Հաագայում ընդունվել է միջազգային օրենք օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի համար։

1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1990– վախճանվել է ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնը:

2012 -կայացել է Ֆելիքս Բաումգարտների հաջողված պարաշյուտային թռիչքը 39 կիլոմետր բարձրությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИ
Самое популярное