2 ժամ հրետակոծելուց հետո 60 հոգով հարձակվել եւ հետ են շպրտվել. հյուսիսային սահմանագոտու պահապանները
ՎԻԴԵՈԱրցախի պաշտպանության բանակը հյուսիսային սահմանագոտուց ռեպորտաժ է պատրաստել։
Հակառակորդն այդտեղ հատուկ ջոկատայինների միջոցով փորձել է ներթափանցել առաջնագիծ եւ գրավել դիրքը, սակայն մեր տղաների խիզախ գործողությունների արդյունքում հատուկ ջոկատայինները ջախջախվել եւ կրելով բազմաթիվ կորուստներ՝ հետ են շպրտվել։ Այս պահին նույնպես տրամադրությունը շատ բարձր է, տղաները շարունակում են մարտական առաջադրանքն իրականացնել բարձր մակարդակով, զգոն ու պատրաստ՝ մինչեւ վերջ գնալուն
Պահապաններից մեկը ցույց տվեց հակառակորդի դիերից, որոնցից մեկը պաշտոնով փոխգնդապետ է. «Սրանցից մեկն իրենց հրամանատարն է, պաշտոնով էլ փոխգնդապետ է, 13-ն էլ մեզանից մոտ 50 մետր հեռու են։ Առավոտյան մոտ 2 ժամ հրետակոծել են, հետո 60 հոգով հարձակվել են, մի 30 հոգին հարձակվել են դեպի դիտակետ, չեն կարողացել առաջ շարժվել ու արդեն մարտը սկսվել է. ոչնչացվել են»։
Զինվորներից մեկը նշեց, որ ռազմական գործողությունները կազմակերպել են բարձր մակարդակով եւ այդ պատճառով էլ ունեն մեկ վիրավոր։
«Տղերքն ընկճված չեն, բոլորն էլ հերոսներ են ու կռվում են։ Մենք մեր հողերն ենք պաշտպանում։ Որը գալիս է, պատասխանը ստանում է։ Չենք թողելու որ թշնամին առաջ գա, հլը մենք ենք պատրաստվում առաջ գնալ։ Կոչ ենք անում բոլոր տղաներին՝ միանալ մեզ, որպեսզի կարողանանք մեր երկիրը պահելը, որ իմանան մեր ազգի ուժը որն է»,- ասացին զինվորները։