Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմական հանցագործությունների հետքերով. ի՞նչ է սպասվում Էրդողան-Ալիև տանդեմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ համաշխարհայինից հետո քաղաքակիրթ աշխարհը մշակեց և ընդունեց Ժնևի չորս կոնվենցիաները, որոնք իրենց լրացուցիչ արձանագրություններով կազմում են ներկայիս միջազգային հումանիտար իրավունքի առանցքը։ Դրանք պատերազմի վարման նվազագույն կանոններ են, որոնք միտված են սահմանափակելու պատերազմի արհավիրքները։ Ժնևի չորրորդ կոնվենցիան, մասնավորապես, վերաբերում է պատերազմի ընթացքում քաղաքացիականների՝ խաղաղ բնակչության պաշտպանության կանոններին։

Այս կոնվենցիայի մաս կազմող առաջին արձանագրությունը կետ առ կետ և ուղիղ տեքստով սահմանում է, թե ինչ չի կարելի անել խաղաղ բնակչության նկատմամբ։ Անշուշտ, սա վերաբերում է պատերազմող կողմերին, որոնք կոնվենցիայի տրամաբանությամբ պետք է լինեն պետական միավորումներ, և ոչ թե ահաբեկչական խմբավորումներ։ Վարձկանների և ահաբեկիչների օգտագործումն արգելվում է այլ միջազգային պայմանագրերով։ Այս վերլուծությունը վերաբերում է դեռ միայն խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողություններին, որի սուբյեկտը պատերազմող կողմն է՝ կոնվենցիայով սահմանված պարտավորություններ ստանձնած պետությունը։

Արձանագրության 51-րդ հոդվածն ուղիղ տեքստով սահմանում է, որ «քաղաքացիական բնակչությունը՝ որպես այդպիսին, ինչպես նաև անհատ քաղաքացիները, չպետք է լինեն հարձակման օբյեկտ։ Արգելված է իրականացնել բռնության ակտեր, որոնց ուղղակի նպատակը քաղաքացիական բնակչության մեջ սարսափի տարածումն է»։ Նույն հոդվածի համաձայն՝ «չտարբերակված» հարձակումներն (indiscriminate attacks) արգելված են։ Չտարբերակված է համարվում ռազմական այնպիսի մեթոդներով և միջոցներով իրականացված հարձակումը, որն ուղղված չէ հատուկ ռազմական նպատակի իրականացմանը, կամ իր բնույթով այնպիսին է, որ ռազմական օբյեկտների հետ միասին կարող է չտարբերակված կերպով հարվածել նաև քաղաքացիականներին կամ քաղաքացիական օբյեկտներին։ Ի դեպ, թվարկված բոլոր գործողությունները Արձանագրության «ծանր խախտումներ» են։

Իսկ ինչ են անում ադրբեջանական կողմում կռվող զինված խմբավորումները։ Նրանք հարվածում են բնակելի քաղաքներին կասետային մարտագլխիկներ ունեցող զենիթահրթիռային կայանքներից։ Համաձայն հրապարակված փաստական տվյալների, հարվածներն ուղղված են հենց բնակելի օբյեկտներին և քաղաքացիական բնակչությանը, այլ ոչ թե ռազմական օբյեկտներին։ Արձանագրության ծանր խախտումներ են, քանի որ կասետային զինամթերքի օգտագործումն ինքնին անհնար է դարձնում «տարբերակված» հարձակումը։ Հակիրճ պետք է նշել, որ կասետային հրթիռը զինամթերքի այնպիսի տեսակ է, որի մեջ եղած բեկորներն ու փոքր նռնակները միտված են առավել մեծ վնաս հասցնելու կենդանի թիրախներին։

Արձանագրության 58-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմող կողմը պարտավոր է անել առավելագույնը՝ խուսափելու համար ռազմական նշանակության օբյեկտները խիտ բնակեցված վայրերում տեղակայելուց, ինչպես նաև քայլեր ձեռնարկել՝ վերջիններիս հեռացնելու ռազմական օբյեկտների մոտակայքից, ձեռնարկել այլ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական բնակչությանը ռազմական գործողությունների վտանգներից պաշտպանելու համար։ Այս պարագայում էլ մենք գիտենք, որ ադրբեջանական զինված ուժերը պարզապես թաքնվում են սեփական բնակչության թիկունքում՝ նրանց դարձնելով թիրախ: 

Նույն կանոնների խախտմամբ լրագրողներին թիրախ դարձնելը արձանագրությամբ հավասարեցված է քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն կամ վերջինիս վրա ազդեցություն ունեցող «չտարբերակված հարձակում» իրականացնելուն, ինչը ևս հանդիսանում է ծանր խախտում ու դրանով իսկ՝ պատերազմական հանցագործություն։ Գիտենք, որ այս օրերին Արցախում Ադրբեջանի կողմից արձակած հրթիռներից, ԱԹՍ-ի ուղղորդված և նպատակային հարվածներից ծանր վիրավորում են ստացել բազմաթիվ լրագրողներ: 

Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի թե քաղաքական, և թե ռազմական ներգրավվածությամբ, ինչպես նաև օտարերկյա ահաբեկիչ զինյալների և ջիհադիստների մասնակցությամբ, զուգորդվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, և այլ քաղաքների և բնակավայրերի, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծություններով՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված զինատեսակների կիրառմամբ։ Ադրբեջանի «այրված հողի» մարտավարությամբ նպատակ ունի իր հայրենիքից դուրս մղելուն Արցախի բնակչությանը և ոչնչացնել ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտման քաղաքականություն։ Ադրբեջանի այս պատերազմական հանցագործությունը դեռ պետք է իր գնահատականը ստանա։ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով ժամանակավոր միջոց կիրառել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինի ուղղակի ներգրավվածությունը և դերը։ ՄԻԵԴ-ը, երկու երկրների պարագայում էլ Հայաստանի ներկայացրած հիմնավորումները և փաստարկներն ընդունելով, որոշում է կայացրել ժամանակավոր միջոցի կիրառելու մասին։ Սակայն սա դեռ հաղթանակ չէ, աշխարհը պետք է իմանա, թե ում հետ գործ ունի: Աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջանը ահաբեկչությանը սատարող պետություն է, իսկ Ադրբեջանի իշխանությունները՝ պատերազմական հանցագործներ: 

 

 

Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве России
Самое популярное