Հիշեցնենք, որ 3 օր առաջ Հադրութ քաղաք հակառակորդի դիվերսիոն խումբը մտել էր քաղաք, որին կանգնեցրել են բնակիչները եւ հետ մղել։
«Թուրքերը շարունակում են ռմբակոծել Հադրութ քաղաքը եւ շրջակա համայնքները։ Աշխատել է եւ ավիացիա եւ ռմբակոծել են տարբեր տրամաչափի զենքերով, ականանետերով, հրանոթներով։ Վերեւի մասին դիվերսիոն խումբ է մտել։ Բոլորս մեկ մարդու նման դուրս ենք եկել եւ կանգնեցրել։ Եղել են հրաձգություններ, ունենք զոհեր ու վիրավորներ»,- պատմել է համայնքի ղեկավարը։
Հադրութի սահմաններն էլ պահող զինվորներն ասել են, որ իրենց տրամադրությունը մարտական է. «Պիտի հաղթենք այլ տարբերակ չկա։ Կարելի է ասել, որ արդեն հաղթել ենք»։
Հիեցնենք, որ հակառակորդի դիվերսանտների զոհն են դարձել մայր եւ որդի։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ դիվերսանտները նրանց գնդակահարել են։