Ավերվածը կվերակառուցվի, Աստծո տան զանգը նորից կղողանջի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր տեղակալների և ծառայության ՓՈՒՎ վարչության պետի ուղեկցությամբ այցելել է բերդաքաղաք Շուշի:
✅Ծառայության տնօրենը ծանոթացել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ վիրավոր եկեղեցու ավերածություններին, որը թշնամու կողմից հրթիռակոծվել էր հոկտեմբերի 8-ին:
✅«Ավերվածը կվերակառուցվի, Աստծո տան զանգը նորից կղողանջի»: Հենց այս համոզմունքով` Կարեն Սարգսյանը Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ, աղոթք է բարձրացրել առ Աստված:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն