Ալիևը պատերազմը սկսելու օրը խոստացավ, որ շուտով կազատագրի Ղարաբաղի շուրջ «գրավյալ տարածքները», կստիպի հայկական կողմին կատարել ՄԱԿ-ի որոշումները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրամ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինձ հարցնում են, ինչու թշնամին այդքան էլ չի ուզում պահպանել հումանիտար հրադադարի ռեժիմը...Փորձեմ բացատրել...Ալիևը ՝պատերազմը սկսելու օրը խոստացավ , որ շուտով կազատագրի Ղարաբաղի շուրջ «գրավյալ տարածքները», կսիտիպի հայկական կողմին կատարել ՄԱԿ-ի որոշումները և այլն...Հիմա. գալիս է ռեալ արդյունքները ներկայացնելու պահը...ի՞նչ է ստացվել...և հետո, ամեն օր ներկայացվել է ադրբեջանական հասարակությանը, որ ադրբեջանական բանակը «ազատագրում » է քաղաք-քաղաքի ետևից և շուտով «վերցնելու է » ՝Սահարա անապատը և Նեղոս գետը...Ու հիմա հասկանալի չէ՝ ինչո՞ւ կանգնել…Առավել ևս Թուրքիան էլ իր կողմից պահանջում է շարունակել կռիվը ...վարձկան ահաբեկիչներն էլ իրենց հերթին ՝առանց գործ մնալ չեն կարող...վտանգավոր են , երբ որ կռվի մեջ չեն...Ու այս ամբողջ թնջուկը ճնշում է իր վրա...Հասել է փակուղի...շարունակել , ավելի մեծ կորուստներ են լինելու,
կանգնել՝ նշանակում է առերեսվել իրողության հետ...Աշխարհն էլ՝ հիմա Ադրբեջանը համարում է ահաբեկչության կենտրոններից մեկը...Իրեն՝ պատից պատ է խփում..(мечется): Թշնամին ինքը պետք է որոշի, ինչ անի...բայց ավելի լավ է կանգ առնի և պահպանի հրադադարը : Չնայած , մեծ հաշվով վիճակը դժվար է արդեն շտկել...առավել ևս ,որ ՀԱՅ զինվորի համառ , տոկուն և հերոսական պայքարի շնորհիվ, մեծ հաշվով ,«ազատագրված» հող էլ չկա, որ ինչ -որ մեկը գնա՝համբուրի...