«Խնդիր է տրված եղել հրամանատարության կողմից բացահայտ հարձակում իրականացնել հակառակորդի մարտական դիրքի վրա, հարձակումն իրականացվել է պատշաճ մակարդակով՝ ոչնչացվել հակառակորդին իրենց տրամաբջիջներում։ Մշտական պատրաստ ենք նմանատիպ յուրաքանչյուր խնդիր կատարելուն»,- պատվով ներկայացնում է Արցախի ԶՈՒ-երի զինվորը։
Զինծառայողները պատմում են պահի կարևորությունն զգալու ու ծառայիկ ընկերներին օգնության հասնելու մասին։
«Էդ պահին հիմնականում չես մտածում շատ բանի մասին, ուղղակի գիտես, որ դա անհրաժեշտ է, պետք է առաջ գնաս, ինչ-որ մի տեղ մի զինվոր կանգնած քո կարիքն ունի, պիտի գնաս, օգնես։ Հիմնականում շատ բան մոռանում ես, առաջ ես գնում, չես էլ ուզում հետ նայես, որովհետև մի գրամ անգամ չես կարող հոգնել, ու վախ չի լինում էդ պահին, համարյա ոչինչ չես զգում, ուղղակի գիտակցում ես, որ քո գործողության կարիքն ինչքան կա»,- նշու է մեկ այլ զինվոր։
Զինվորները վստահեցնում են, որ իրենք ամուր կանգնած են սահմանին, ոգին բարձր է, տրամադրությունը՝ մարտական։
«Ուզում եմ հայ ազգը վստահ լինի, որ մենք էստեղ ամուր կանգնած ենք, նրանք չվախենան, որովհետև մենք էստեղ ենք, ու պաշտպանում ենք հայոց հողը։ Բոլորս անփորձանք հետ ենք գալու»,- ասում է հայ զինվորը։