Ինչպես է վիրավորված ռուս լրագրողի վիճակը. բժիշկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիրաբույժ Շահեն Դանիելյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը շատ ծանր է, կրծքավանդակի հետ կապված վիրահատությունն ավարտել են։
«Այդ հատվածում մոտավորապես 3.5 լիտր արյուն է կորցրել։ Մեզ հաջողվեց այդ արյունը ամբողջությամբ վերադարձնել և վերացնել հետևանքները՝ կապված այդ տրավմայի հետ։ Ունի նաև վերքեր որովայնի և վերջույթների հատվածում։ Նրա վիճակը մի քիչ ստաբիլիզացնելուց հետո պետք է հավելյալ հետազոտություններ անենք և վերադառնանք այլ վիրահատությունների»,- ասել է վիրաբույժը:
Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:
Ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռակոծել էին եկեղեցին, և լրագրողները վնասվածքներ էին ստացել այդ հարվածներից։