Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ հայտարարություն Ադրբեջանի Զինված ՈՒժերի կողմից Շուշիի տաճարը հրթիռակոծելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՏՈԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՇՈՒՇԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախային հրթիռային երկու հարված են հասցրել հայկական ճարտարապետության պատմական խորհրդանիշներից մեկին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին:

Հրթիռային առաջին հարվածից քիչ անց Ադրբեջանի զինված ուժերը Շուշիի Մայր տաճարին հասցրել են երկրորդ թիրախային հարվածը:

Հարվածների արդյունքում տաճարին պատճառվել է մեծ ավերվածություն:

  1. Առաջին հրթիռի հարվածի պահին Մայր տաճարի նկուղում են գտնվել միայն երեխաներ, կանայք ու տարեցներ: Քանի որ առաջին ու երկրորդ հրթիռային հարվածների միջև ժամանակային ընդմիջումը եղել է չափազանց կարճ՝ երկրորդ հրթիռային հարվածի պահին երեխաների, կանանց ու տարեցների մի մասը դեռ եղել է տաճարի նկուղում:
  2. Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքները հիմնավորապես վկայում են, որ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ուղղված հրթիռային հարվածն արվել է տաճարին վնաս հասցնելո և նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին դիտավորությամբ մահ պատճառելու, այսինքն՝ սպանելու մտադրությամբ:
  3. Հարցն այն է, որ նախօրեին համացանցում հրապարակվել ու լայն տարածում է ստացել լրագրողական տեսանյութ, որում հստակ երևում է, որ տաճարի նկուղում կան երեխաներ, կանայք ու տարեցներ:

Ավելին, կանայք տեսանյութում հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են թիրախային զինված հարձակումներ Շուշի քաղաքի բնակելի տների ուղղությամբ: Այդ պատճառով իրենք ադրբեջանական թիրախային հարվածներից պատսպարվում են հենց տաճարի նկուղում:

Ընդ որում, տեսանյութում խաղաղ բնակիչները նշում են, որ ադրբեջանական հարվածներն այնքան ինտենսիվ են, որ այլ նկուղներում տեղ չկա, որի պատճառով պատսպարվել են տաճարի նկուղում:

  1. Սրանից բացի, Մայր տաճարին ադրբեջանական այսօրվա հրթիռային առաջին հարվածից անմիջապես հետո լայնորեն հրապարակվել են տվյալներ, այդ թվում՝ լուսանկարներ ու տեսանյութ այն մասին, որ հարվածի պահին տաճարի նկուղում եղել են խաղաղ բնակիչներ:

Այս տեղեկությունը հրապարակել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ուշադրությամբ են հետևում:

  1. Չնայած սրան, ադրբեջանական զինված ուժերն առաջին հարվածից կարճ ժամանակ անց հրթիռային երկրորդ հարվածն են հասցրել տաճարին:
  2. Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական հրթիռներն արձակվել են Մայր տաճարի նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից դիտավորությամբ ապօրինի զրկելու ու ավերածություն պատճառելու հանցավոր մտադրությամբ:
  3. Բացի վերը նշվածը, Շուշիի Մայր տաճարին հրթիռային հարվածներ հասցնելու արդյունքում վիրավորումներ է ստացել երեք լրագրող, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ կոնֆլիկտային գոտում լրագրողի աշխատանքն ունի լեգիտիմ բնույթ, այն ուղղված է ռազմական հարձակումների մասին օբյեկտիվ տեղեկություններն աշխարհին ներկայացնելու նպատակ: Դրանից բացի, լրագրողի աշխատանքն ունի իրավապաշտպան նշանակություն ու նպաստում է կոնֆլիկտի կանխարգելմանը:

  1. Հատուկ արձանագրում եմ, որ Շուշի քաղաքը մեծությամբ ու խիտ բնակչությամբ Արցախի երկրորդ քաղաքն է՝ խաղաղ բնակավայր: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ հարևանությամբ առկա չէ որևէ զինվորական կամ ռազմական օբյեկտ:
  2. Վերը նշվածն ակնհայտորեն վկայում է հրթիռային հարվածներով հայկական պատմական բացառիկ նշանակության մշակութային ժառանգությունն ավերելու ու խաղաղ բնակիչներին, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող միջազգային լրագրողներին սպանելու ադրբեջանական հանցավոր մտադրության մասին:

Այս հետևությունը հիմնավորող հաղորդումը՝ ապացույցներով ու անհրաժեշտ վերլուծությամբ վաղը Մարդու իրավունքների պաշտպանը կուղարկի միջազգային կառույցներին, դեսպանություններին՝ պահանջվող բոլոր ձևաչափերով ու ընթացակարգերին համապատասխան:

  1. Սույն հայտարարության գնահատականները հիմնված են սեփական փաստահավաք հրատապ աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստական տվյալների, նրա ներկայացրած ապացույցների, այդ թվում՝ Շուշիի խաղաղ բնակիչների հետ առանձնազրույցների վրա: Հիմք են ընդունվել նաև լրագրողական տեսանյութեր ու այլ ապացույցներ, ինչպես նաև փաստական տվյալներ:
  2. Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր երևույթների, շարունակվող հումանիտար աղետի վրա՝ այն անհապաղ դադարեցնելու համար իրական քայլեր ձեռնարկելու նպատակով:

Արման Թաթոյան

Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об Эпштейне
Самое популярное