Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ․ Ա․ Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
ԱՀ նախագահը հայտնել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձել են պաշտպանության բանակի թիրախները և Ադրբեջանի բնակչությանը կոչ արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: