«Գորշ գայլերը» Արցախում են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրդեն ապացուցված է, որ Արցախում ընթացող պատերազմում Ադրբեջանին, արդեն բացահայտ կերպով, աջակցում է Թուրքիան, և ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի, այլ նաև թուրք ծայրահեղականներով։ Մամուլում հրապարակվել է լուսանկար որտեղ կադրում պարզ երևում է, թե ինչպես է թուրքական ծայրահեղ ազգայնամոլակական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» (Bozkurtlar) կազմակերպության անդամը ձեռքերով «հպարտորեն» ցուցադրում կազմակերպությունը խորհրդանշող նշանը։ Լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում է ընթացող պատերազմում Թուրքիայի անմիջական և ուղղակի ներգրավածության մասին։ Այնինչ թուրքական իշխանությունները շարունակում են հերքել այդ ամենը և կատարում են միայն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ իրավիճակը սրող հայտարարություններ։
Նշենք, որ հիշյալ կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ Թուրքիայում աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները մատներով «Գորշ գայլերի» նշան են անում։ Թուրքական ազգայնականները համարում են, որ գորշ գայլը խորհրդանշում է «թուրքի ազատության ձգտումը»։ Հավելենք, որ այս նշանը թուրք ազգայնականները սկսել են կիրառել1991 թվականից։ Ըստ էության՝ թուրք ազգայնականների առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը ԽՍՀՄ փլուզումից հետո մեկնել էր Բաքու, որտեղ Աբուլֆազ Էլչիբեյի կազմակերպած հանրահավաքի ժամանակ բազմահազարանոց ամբոխը նրան դիմավորել էր մատների հատուկ ժեստով, որն էլ հետագայում սկսեցին օգտագործել Թուրքիայի ազգայնականները։
«Գորշ գայլերի» նշան կոչվող մատների կոմբիանացիան հետևյալն է՝ ճկույթը և ցուցամատը վեր են պարզված, իսկ միջնմատը, մատնեմատը և բութն իրար են միացված, այսինքն, գայլի գլուխ է դառնում այդ կոմբինացիան։ Ըստ Թյուրքեշի մեկնաբանությամբ՝ ճկույթը՝ թուրքն է, ցուցամատը՝ իսլամը։
Անդրանիկ Կիրակոսյան