Հայաստանի կապը կարող է հեշտորեն ղեկավարվել թշնամու կողմից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի կապը կարող է հեշտորեն ղեկավարվել թշնամու կողմից։ Հայաստանում հիմնական հեռախոսային և ինտերնետ կապը, գիտենք, որ պատկանում է Արմենթելին, որի տերը Veon Armenia-ն (Beeline) է։ Իսկ ովքե՞ր են ղեկավարում Veon-ի գլխամասային գրասենյակները։ Բաց աղբյուրները նայելիս պարզում ենք, որ Veon խմբի տնօրեններից երկուսը՝ Քաան Թերզիօղլուն (Kaan Terzioğlu) և Սերկան Օկանդանը (Serkan Okandan) նախկինում ղեկավարել են Թուրքիայի պետական օպերատոր TurkCell-ը, իսկ այս տարի տեղափոխվել են Veon-ի Ամստերդամի գլխամասային գրասենյակ, որտեղից և ղեկավարվում է հայաստանյան Beeline-ը։
Նրանց միջնորդությամբ այս տարի Ռուսաստանի Beeline-ի ղեկավար է նշանակվել ադրբեջանցի Ռաշիդ Իսմայիլովը (Рашид Исмаилов): Հենց Ռաշիդ Իսմայիլովի ղեկավարած ռուսական Բիլայնն է անմիջական ղեկավարում Հայաստանի Բիլայնը։ Պատերազմական այս իրավիճակում, կարծում եմ պետական համապատասխան կառույցները պետք է շտապ զբաղվեն այս հարցով, կտրեն այս հնարավոր արտահոսքի շղթան, անհրաժեշտության դեպքում անգամ ստանձնեն Բիլայն Հայաստանի կառավարումը և թուրք-ադրբեջանական այս վտանգը ևս չեզոքացնեն։
Կարծում ենք, որ Հայաստանում ևս կարելի է կապը հանձնել պետական կառավարման, ինչպես արվեց Արցախում:
Կարեն Առաքելյան