Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի միջամտությունը կթուլացնի Թուրքիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ВЗГЛЯД» թերթի լրագրողներ Անդրեյ Սամոխինը և Իրինա Յարովայան իրենց «Вмешательство в конфликт в Нагорном Карабахе ослабит Турцию» հոդվածում անդրադարձել են հարցին՝ ինչու՞ է Էրդողանը որոշել դեմ գնալ աշխարհի առաջատար տերությունների կարծիքին, և ինչպե՞ս կարող է դա ազդել Թուրքիայի վրա:

Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը մեկնաբանելով ՝ Հայաստանը օկուպանտ-երկիր է անվանել՝ կոչ անելով դադարեցնել Երևանի ներխուժումն ադրբեջանական հողեր: Նա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին (որի համանախագահներն են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն) մեղադրել է ղարաբաղյան խնդիրը լուծելու անկարողության մեջ:

Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները՝ չնայած Էրդողանի ագրեսիվ հայտարարություններին, դիվանագիտական հանգստություն են  պահպանում:Մասնավորապես՝ Կրեմլը Հայաստանին և Ադրբեջանին առավելագույն զսպվածության և գործերի վարման ռազմական մեթոդներից հրաժարվելու կոչ է անում: Բացի այդ, Մոսկվան կապի մեջ է Անկարայի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ:

Նման դիրքորոշում է արտահայտել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա անհրաժեշտ է համարում միջոցառումներ ձեռնարկել՝ ռազմական գործողությունների դադարեցման համար և կոչ է արել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնը «լավ հարաբերություններ ունի այս տարածաշրջանում (երկրների համար)»:

-Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք  կանգնեցնել սա, - ասել է Թրամփը:

Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ կիրակի առավոտյան Ղարաբաղում ռազմական բախում է սկսվել: Ադրբեջանի նախագահը հայտարարել է զորքերի՝ չճանաչված տարածք տեղաշարժվելու մասին:

Ադրբեջանը հանրապետության առանձին շրջաններում ռազմական դրություն է հայտարարել: Կոնֆլիկտի մասնակիցները հաղորդել են, որ երկու կողմերն էլ ունեն կորուստներ և վիրավորներ, այդ թվում՝ նաև քաղաքացիներ: Երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում շփման գծում նախկինում կորցրած մի շարք դիրքեր է վերադարձրել:


Ավելի վաղ «ВЗГЛЯД»-ում նշվել է, իբրև թե թուրք զինվորականները պատրաստվում են Ադրբեջանի կողմից մասնակցել ղարաբաղյան կոնֆլիկտին: Չնայած պաշտոնական հաստատումների բացակայությանը՝ Էրդողանի և թուրք այլ պաշտոնյաների հայտարարությունները կոնֆլիկտում Անկարայի մեծ ներգրավվածության մասին խոսելու հիմքեր են տալիս:

-Էրդողանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է անտեսել այլ համաշխարհային առաջնորդների կարծիքը և վարվել այնպես, ինչպես ինքն է անհրաժեշտ և ճիշտ համարում, - ասել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը: Ըստ նրա՝ Էրդողանի կողմից այսպիսի կտրուկ հայտարարության պատճառը թաքնված է «պանթյուրքիզմի դրսևորումներում» և թուրք առաջնորդի՝ Անկարայի ազդեցության գոտին ընդլայնելու ձգտման մեջ:

«ВЗГЛЯД»-ի զրուցակիցները նշել են, որ մեծ տերությունների կարծիքին դեմ գնալու Էրդողանի ցանկությունն ավանդույթ է դարձել, որը դրսևորվում է Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում հակամարտություններում, ինչպես նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ թեժ վեճերում:

Արևելագետ Կիրիլ Սեմենովը գտնում է, որ չի կարելի ասել, որ Էրդողանն անձամբ մեղավոր է Կովկասում հակամարտության սրման մեջ:

-Սրացմանը՝ որպես անկախ երկրի նախագահ, գնացել է Ալիևը: Բայց այն հարցում, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին, ոչ մի զարմանալու բան չկա: Դրանք միմյանց հարազատ երկրներ և ժողովուրդներ են, - ասել է փորձագետը:

                                            

-Բացի այդ, եթե Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Արևելքի դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, համընկնում են, ապա Մերձավոր Արևելքի երկրների դիրքորոշումները տարբերվում են միմյանցից, - ասել է քաղաքագետը:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան՝ Ադրբեջանի Իրանից հեռանալու ֆոնին, լավ հարաբերությունների մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, ուստի չարժե հայամետ դիրքորոշում ակնկալել նրանից:

Փորձագետը նշել է, որ չարժե սպասել Իրանի կողմից Երևանի աջակցությանը: Վերջին տարիներին Թեհրանը չեզոք քաղաքականություն է վարում: Ամենայն հավանականությամբ, չնայած Բաքվի հետ ռազմական ոլորտում ակտիվ համագործակցությանը՝ չեզոք դիրքորոշում կզբաղեցնի նաև Իսրայելը:

-Իսկ ԱՄԷ-ն՝ Թուրքիայի հետ վաղեմի հակամարտության պատճառով, լիովին կարող է դուրս գալ Էրդողանի դեմ: Բացի այդ, վերոնշյալ բոլոր երկրները կարող են խորամանկ դիրքորոշում զբաղեցնել. մի կողմից կտրուկ քննադատել Էրդողանին՝ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար, իսկ մյուս կողմից՝ ոչ մի կերպ չմեկնաբանել Բաքվի գործողությունները՝ նրա հետ լավ հարաբերություններ պահպանելով, - եզրափակել է Սեմենովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке
Самое популярное