ԿԳՄՍՆ-ն կոչ է անում զգույշ լինել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի հակերները կեղծ օգտատերերի տեղեկատվական դաշտն օտգագործելով փորձում են ապատեղեկատվություն տարածել: Հակառակորդն անխնա օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները՝ սոցիալական ցանցերը, Թելեգրամ ալիքները, անհայտ հեռախոսահամարներից ուղղակի զանգ կատարելու հնարքները և այլն, որպեսզի, իր կարծիքով, խուճապ տարածի հայկական կողմի մոտ: Մինչդեռ հայկական կողմի համար ադրբեջանական սանդրանքներ հրահրելու ո՛չ ձևերն ու եղանակներն են նորություն, ո՛չ էլ մեթոդները: Այդ ամենով հանդերձ, ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին, կրթական ոլորտի պատասխանատուներին, ծնողներին զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:
Կարևոր է նաև խուսափել ընկերության նոր հայտեր ընդունելուց, անծանոթ օգտատերերի հետ շփվելուց: Եվ պետք է միշտ հիշել ու գիտակցել, որ հակառակորդը, բացի մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական հարձակում հնարավոր բոլոր խողովակներով: Ապատեղեկատվություն չտարածելու և հակառակորդի սադրանքին չտրվելու համար հարկավոր է հետևել և տարածել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկությունները, ընդգծում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ժաննա Պետրոսյան