Այսպիսով կբարձրանա «Վեոլիա Ջուր» ընկերության հաշվետվողականությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ներկայացրել է իր կողմից սպասարկվող բնակավայրերի ջրամատակարարման գրաֆիկը Երևանում և մարզերում։
Ընկերությունը նշում է, որ հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին:Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ:
Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» /Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար/, veolia.am պաշտոնական կայքից։
Ուշագրավ է, սակայն, այն, որ ջրամատակարարման գրաֆիկից պարզ է դառնում, որ ոչ թե ընկերության հնարավորություններն են փոխվել կամ ջուրն է պակասել, այլ՝ ընկերության գործունեությունն է հստակեցվել: Հրապարակված գրաֆիկից պարզ է դառնում, որ, օրինակ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կպահպանվի շուրջօրյա ջրամատակարարումը, ինչը խոսում է այն մասին, որ առաջիկայում եթե այլ շենքերի բոլոր հարկերն անցնեն շուրջօրյա ջրամատակարաման ռեժիմի, հնարավոր կլինի հասկանալ, թե ընկերությունն ինչ է արել այդ ուղղությամբ: Սա մի կողմից կբարձրացնի ընկերության հաշվետվողականությունը, մյուս կողմից հնարավոր կլինի վերահսկել ընկերության գործունեությունը:
Նարինե Աթոյան