Գենտնանցումներում գործող կրպակների աշխատակիցները տարակուսած են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳետնանցումներում տեղակայված կրպակները տրամադրվում են վարձակալության պայմանագրով, համապատասխան ժամկետով, բայց կարծես եկել է նաև դրանց գործունեության հարցը ևս վերանայելու ժամանակը:
Մայրաքաղաքի որոշ գենտանցումներ կարգի բերելու ընթացքում ապամոնտաժվեցին աստիճանավանդակների երկայնքով տեղակայված կրպակները: Մյուսները սպասում են իրենց հերթին:
Մետրոյի Բարեկամություն կայարանին հարակից գետնանցման կրպակավարները 1or.am-ի հետ զրույցում տարակուսած ասում էին, որ խոսակցություններ են պտտվում, որ իրենց կողմից շահագործվող կրպակները ևս ապամոնտաժվելու են, փոխարենը նոր կրպակներ են կառուցվելու և նոր պայմաններով հանձնվելու են շահագործման: Հարցն, անշուշտ, կարևոր է, քանի որ շատերին է առնչվում, ուստի 1or.am-ը առաջիկայում կներկայացնի հարցի մասին լրացուցիչ տեղեկություն, որը լույս կսփռի օդում կախված լուրերի մասին առաջին աղբյուրից տեղեկություն ստանալու համար:
Հայարփի Փարսադանյան