Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պահանջատեր ենք և պատմական անարդարությունները ճշտելու առաքելություն ունենք. Անահիտ Եղոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի անկախության օրը: 29 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին և հռչակվեց անկախ պետություն: Այս առիթով 1or.am-ը զրույցել է «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանի հետ:
 
- Տիկին Եղոյան կուզեի հետահայաց անդրադառնայիք հետխորհրդային այն է՝ անկախ Հայաստանի անցած ուղուն։
 
- Կուզեի շեշտել, որ Հայաստանի խորհրդային Հանրապետությունը Հայոց Պատմության մեջ իր բոլոր անցանկալի երեկույթներով հանդերձ Անկախ Հայաստանին է ժառանգել 3,8 մլն ազգաբնակչություն, 14 բարձորակ ԲՈւՀ, ատոմակայան, քաղավիացիա, խոշոր ինդուստրիա,զարգացած գյուղատնտեսություն, սակայն ամենագնահատելին հայրենասեր, հայապաշտ ու ազգապաշտ հայաստանցիներ։ Ինչո՞ւ չասացի հայեր, քանզի ապագան ապացուցեց,որ հայաստանցի ռուսը, հայաստանցի ասուրին նույն հայաստանասերն էին, որքան նժդեհապաշտը, անդրանիկապաշտը։ Փոխվեց արժեհամակարգը, որին ընտելանալը, համակերպվելն ու ադապտացվելը իրավացիորեն բոլորին չէր տրված, ինչպես շարքային քաղաքացուն, այնպես էլ՝ քաղաքական էլիտային։
 
- Գուցե կոնկրետ օրինակնե՞ր նշեք:
 
- Ես սկսեցի ընդհանրականից,որպեսզի թվարկածս փաստերը ավելի հիմնավոր ընկալվեն ։ Կոնկրե՞տ: Ուրեմն՝ կոնկրետ։ Անկախության ձեռք բերմանը նախորդել էին սպիտակի կործանիչ երկրաշարժը, ղարաբաղյան շարժումը և կենտրոնական իշխանությունների հակաազատագրական քաղաքականությունն իր բոլոր դրսևորումներով՝ թե՛ ուղղակի հալածանքների և թե՛ «հայ ագրեսոր» պիտակավորումը։ Ինչևէ։ Դիմակայեցինք, չընկերկեցինք … Չունեինք բանակ, չունեինք պաշտոնական հայաստանյան ազգային մշակված ռազմաքաղաքական, տնտեսական տեսլական։
 
- Ընդունված է դրան ասել՝ հայի ճակատագիր:
 
- Հարկավ հայի ճակատագիր և հայ անկոտրում ոգու փաստագրում։ Կարող եմ շատ մանրամասնել: Մեր կուսակցությունը արատավոր երևույնթերը մշտապես հիմնավոր քննադատության է ենթարկել, որը վկայում է կուսակցության կողմից օբյեկտիվ գնահատելու կարողության մասին։ Մի քանի դրական  փաստեր արձանագրենք ընդամենը: Նախ՝ որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ երկիր է։ Երկորդ՝ մեր երկիրը Եվրախորհրդարանի անդամ է։ Երրորդ՝ Հայաստանը համագործակցում է միջազգային հեղինակավոր կառույցների հետ: Մենք նաև ՀԱՊԿ անդամ պետություն ենք և ՌԴ-ի հետ ռազմավարական և ռազմաքաղաքական, ինչպես նաև ռազմական ստրատեգիական գործընկեր է: Ձեռքբերում է նաև այն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է։
 
- Ժամանակը ցույց կտա, թե միջազգային կառույցներին անդամակցելն իրապես ի՞նչ տվեց Հայաստանին, բայց տիկին Եղոյան, ի՞նչ կասեք Արցախի մասին:
 
- Անկեղծ ասած՝ միտումնավոր, Արցախի նվաճումների մասին ցանկացա վերջում խոսել, քանզի Արցախի Անկախ Հանրապետությունը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի համայն հայության ձեռքբերումների թագն ու պսակն է։ Թե՛ ռազմի դաշտում, թե՛ հրադադարից հետո Արցախը վերահաստատեց հայի անպարտելիությունն ու անմահությունը։ Աշխարհը զարմացավ, թե ինչպես քաղաքական քարտեզի վրա չնշված և չերևացող մի փոքրիկ տարածքի վրա ապրող ժողովուրդ իր ոչ բազմաքանակ ազգաբնակչությամբ պարզեց իր ազատասիրության, ըմբոստության դրոշը հանուն արդար ապրելու իր իրավունքի, ապրելու իր հոգեկերտվածքին հարիր, ազատ, անկախ և անվտանգ երկրում:
 
- Որպես վերջաբան, ի՞նչ կհավելեք մեր զրույցին:
 
- Ի ամփոփումը մեր այս կարճ զրույցին, անպայման ուզում եմ շեշտել որ մեր բոլոր ձեռքբերումները իրականություն են դարձել ազգի հավաքականության շնորհիվ։ Եվ որպես քաղաքական գործիչ կարող եմ ասել, որ ՀՀ երեք նախագահները օբյեկտիվորեն ունեցել են իրենց առանձնահատուկ մոտեցումները ներքաղաքական շրջանակների վրա: Չեմ ուզում այսօր գնահատական տալ, թե դրանք լա՞վ էին, թե՞ վատ, ճի՞շտ էին թե՞ սխալ: Այս պահին խնդիրը դա չէ, սակայն արտաքին հարաբերություններում հիմնականում վարել են կայուն քաղաքականություն։ Աստված տա, որ այօրվա ղեկավարությունը կարողանա պահպանել Հայաստանի՝ որպես հաղթող երկրի դիրքն ու մոտեցումը, քանի որ անկախությունը բոլորիս հաղթանակն է։
Եվ վերջում ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, աշխարհի բոլոր հայերին և մեր ազգի բոլոր բարեկամներին մեզ համար անգին, իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ մեծարժեք այս տոնի առթիվ։ Մենք պահանջատեր ենք և մեր հանդեպ պատմական անարդարությունները ճշտելու առաքելություն ունենք։ Իսկ անկախ պետականությունը ոչ միայն ազգի ինքնակազմակերպման բարձրագույն կատեգորիա է, այլ ազգային իղձերի, նպատակների, ծրագրերի իրականացման կարևորագույն կռվանը: Սա նաև «Հայոց Հայրենիք» կուսակցության քաղաքական ծրագրում է արտացոլված, որին մենք ուշ թե շուտ պետք է հասնենք:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке
Самое популярное