Լոռիում բախվել են Kamaz-ն ու Vaz 2111-ը. վիրավորներից մեկը 6-ամյա երեխա է (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի 63-ամյա բնակչի, վարած Kamaz մակնիշի բեռնատարն ու Ջրաշեն գյուղի 37-ամյա բնակչի վարած Vaz 2111 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Vaz 2111-ի 2 ուղեւորները, որոնցից մեկը 6-ամյա երեխա է, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

