Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ օրենքը խրախուսում է հարուստ խավին, որ իրենց որդիներին ազատեն ծառայությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձակետ Կարեն Վրթանեսյանն է։

— Պարոն Վրթանեսյան, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայարապետյանը հայտնել էր, որ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից. դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

—  Այս օրինագիծը առաջարկում է փոփոխել քրեական օրենսգիրքը, ենթադրում է երկու փոփոխություն։ Մեկը, ինչպես դուք նշեցիք, այն է որ քրեական հետախուզման մեջ ծառայությունից խուսափելու համար գտնվող անձիք, պարտադիր զինվորական ծառայության համար 27տարեկանից, իսկ որպես սպայական 35-ից, կարողանան վճարել մեկ պայմանագրային ծառայողի  2 տարվա աշխատավարձի չափով գումար և այլևս օրենքով չհետախուզվեն։ Այստեղ կան մի քանի խնդիրներ։

 Առաջին խնդիրը այն է, որ նույն օրենքով առաջարկվում է խուսափելու համար պատիժը խստացնել՝  ազատազրկման ժամկետները ավելացնել։ Այստեղ մի հարց է առաջանում, եթե խուսափելու համար ազատազրկում կա և նույնիսկ առաջարկում են ազատազրկման ժամկետները երկարեցնել, այդ դեպքում ինչու են հենց նույն հանցագործության համար նաև առաջարկում գումարով խուսափել պատժից։ Այս որոշումը իրավական տրամաբանության տեսակետից անհեթեթություն է ու անտրամաբանական է։ Այդ առաջարկը հակասում է օրենքին։

 Երկրորդ խնդիրը այն է, որ պարտադիր զինծառայությունը ենթադրում է, որ այդ զինծառայողները ոչ միայն այդ երկու տարին են համալրում զինված ուժերը, այլ նաև հանդիսանում են լավ պատրաստ պահեստազոր, որին  անհրաժեշտության դեպքում կարելի է շատ արագ մոբիլիզացնել։ Ինչը շատ կարևոր է լայնածավալ գործողությունների դեպքում։ Եվ մենք գիտենք, որ սահմանային լայնածավալ գործողություններ սկսելու հավանականությունը բավականին մեծ է։ Ադրբեջանը բազմիցս այդ մասին հայտարարել է և նաև իր գործողություններով ցույց է տվել, որ եթե հնարավորություն ունենա նման տարբերակից չի խորշի։ Եվ տվյալ իրավիճակում եթե մենք մեզ զրկենք նման մոբիլիզացիոն գործողությունից, դա շատ լուրջ անվտանգային խնդիր է։ Եթե հետագայում տոտալ մոբիլիզացիա լինի այն մարդիկ, ովքեր խուսափում են ծառայությունից, իրենց ամիսներ կպահանջվի պատրաստվելու համար։ Երրորդ խնդիրը այն է, որ նույն ռազմական իրավիճակում պայմանագրային զինվորական ծառայության անցնել ցանկացողների թիվը բավականին փոքր է լինելու։ Կան մարդիկ ովքեր պայմանագրային ծառայում են, հիմնականում սահմանամերձ գոտու բնակիչները, բայց եթե սկսվի պատերազմ ,ցանկացողների թիվը շատ ավելի քիչ կլինի։ Իսկ լայնածավալ գործողությունների դեպքում մենք ստիպված ենք լինելու մոբիլիզացիա անել։


— Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո ,առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև՝ հանրային ծառայության անցնելու հնարավորություն։ Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության վերաբերյալ։

— Եթե մարդը վճարում է չծառայելու համար, հետո ինչու պետք է գա ծառայի և գումարը վերցնի։ Տրամաբանությունը չեմ հասկանում։ Իրականում այդ օրենքը խրախուսում է ինչ-որ հարուստ խավի, որ իրենց որդիներին գումարով ազատեն ծառայությունից։ Օրինականացնում է այդ երևույթը, ինչը իրապես հակասում է օրենքին, ինչպես նաև քաղաքացիական պատասխանատվության գաղափարներին։

—  Դուք Հայաստանի կողմից գործուն քայլեր տեսնո՞ւմ եք  թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար։

— Իրականում բարդ է ասել թե ինչն է գործուն, իսկ ինչը ոչ։ Այդ տանդեմին դիմակայելու միակ ռազմավարությունը դա հնարավորինս ուժեղ զինված ուժեր ունենալն է, հնարավորինս մարտունակ և անհրաժեշտության դեպքում նաև շատ արագ մոբիլիզացվելուն ունակ և անհրաժեշտ է նաև ունենալ պետական շատ արդյունավետ համակարգ, որտեղ կան մասնագետներ, ովքեր կարող են ճգնաժամային կառավարում անել։ Բացի դրանից, պետք է նաև հնարավորինս արդյունավետ օգտագործել արտաքին քաղաքական լծակները։ Եվ եթե այդ ամենը արվում է նշանակում է, որ այդ գործուն քայլերը կատարվում են, եթե ոչ ուրեմն գործուն քայլեր չեն արվում։

— Ի՞նչ եք կարծում աշխարհազորայիններ ստեղծելու գաղափարը որքանով է նպաստում առաջնագծում բանակի արդյունավետ գործողություններին։

— Անունը դնենք աշխարհազոր կամ երկրապահ կամ տարածքային պաշտպանության ուժեր մեր պետության համար, որը մոտ 30 տարի է պատերազմական իրավիճակում է և մի կողմից էլ ունի շատ հզոր թշնամի մեր պետության համար, նման կառույց ունենալը պարտադիր է։ Այլ հարց է այստեղ, թե այդ կառույցը ինչ ձևով է աշխատելու։ Այն ձևը, որը հիմա առաջարկվում է՝ բավականին վիճելի հարցեր ունի։ Եվ այդ առաջարկը իմ կարծիքով բավականին հում է ու դեռ շատ հարցեր կան քննարկելու։ Օրինակ, փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում երկրապահը 2016 թվականի ապրիլի մարտերի ժամանակ կարողացավ շատ արագ մոբիլիզացնել և մարդիկ տեղափոխել առաջնագիծ։ Այնպես չի, որ նախկինում նման փորձ չի արվել, պարզապես կատարելագործելու տեղ կա։ Եվ աշխարհազոր ստեղծելու գաղափարը դեռ պետք է քննարկվի և տարբեր փորձեր կատարվեն։

Սոնա Գիշյան

www.1or.am

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке
Самое популярное