Dolce & Gabbana-ն հագուստի նոր հավաքածուն նվիրել է Ռուսաստանին
ՖՈՏՈԻտալական նորաձևության տուն Dolce & Gabbana-ը՝ Ռուսաստանով ոգեշնչված, թողարկել է տղամարդկանց հագուստի սահմանափակ թվով հավաքածու: Այս մասին հաղորդել է Fashion Network-ը:
Նոր շարքի պրինտերի հիմքում ընկած են ռուսական քաղաքների գլխավոր տեսարժան վայրերը: Հավաքածուն ներառում է ռուսական մշակույթի խորհրդանիշների պատկերներով մարզահագուստ, ջինսե բաճկոններ, պիջակներ, շապիկներ (նաև՝ толстовка տեսակի) և տաբատներ: Գունային գամման հետևյալն է՝ սև գույն՝ ոսկեգույն տարրերով:
Նոր հավաքածուն ստեղծված է բացառապես ռուսական շուկայի համար և արդեն ներկայացված է մոսկովյան բրենդային խանութներում, ինչպես նաև՝ Dolce & Gabbana-ի ЦУМ-ում գտնվող մասնաճյուղում:
Ավելի վաղ ֆրանսիական նորաձևության տուն Louis Vuitton-ը քննադատության է ենթարկվել հարյուրավոր դոլարներով անօգուտ դիմակ վաճառելու համար: Խոսքը գնում է 960 դոլար արժողությամբ դեմքի պաշտպանիչ դիմակ LV Shield-ի մասին: Twitter-ի օգտատերերին շփոթեցրել է նկարագրված դիմակի թանկությունն ու անօգուտությունը, և նրանք սոցիալական ցանցում քննադատել են նորաձևության տունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը