Huawei-ը գտել է սմաթֆոնները հեռվից լիցքավորելու միջոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Huawei»-ը հայտնել է սմարթֆոնների անլար լիցքավորման նոր միջոցի մասին: Այս մասին հաղորդել է «Pocketnow» հրատարակությունը:
Թղթաբանության մեջ նկարագրված տեխնոլոգիան հնարավորություն է տալիս սարքավորումները լիցքավորել հեռվից՝ սենյակի ներսում: Լիցքավորման մոդուլը, որը տեղակայված է տեսադաշտում և միացված է վարդակին, էլեկտրական լիցք է ուղարկում իր գործողության դաշտում գտնվող սարքավորումներին: Էներգիայի փոխանցումը կատարվում է լազերի միջոցով: Ավելին՝ օգտատերերն իրենց սարքավորումների (гаджеты) մարտկոցի լիցքի մասին անհանգստանալու կարիք չեն ունենա, որովհետև լիցքավորման գործընթացը մշտական է:
Արտոնագրի նկարագրության մեջ ասվում է, որ սարքավորման փոխանցող և ստացող փոքր ուժը թույլ է տալիս էներգիայի փոխանցման համար այն օգտագործել միջին և մեծ հեռավորությունների վրա: «Huawei»-ը վստահ է, որ լազերի օգնությամբ կարելի է լիցքավորել ինչպես փոքր կենցաղային սարքավորումները, այնպես էլ խոշոր անօդաչու թռչող սարքերը:
Ընկերության մասնագետների համաձայն՝ տեխնոլոգիայի միակ տեսանելի թերությունը հանդիսանում լազերի ազդեցությամբ մարդկանց և կենդանիների աչքերի վնասումը: «Huawei»-ի ինժեներները խոստացել են լուծել այդ խնդիրը:
Տեխնոլոգիայի վրա հիմնված առաջին նախատիպային լիցքավորման սարքերի ի հայտ գալու ժամկետ չի հաղորդվել: Լրագրողները նկատել են, որ արտոնագիրը ներկայացվել է 2019 թվականին, բայց ցանցում հայտնվել է միայն մեկ տարի անց:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը