ՉԼ. «Դինամոն» ու «Գենտը» դուրս եկան հաջորդ փուլ, «Բենֆիկան» դուրս մնաց պայքարից
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցան որակավորման երրորդ փուլի առաջին խաղային օրվա հանդիպումները:
Կիևի «Դինամոն» 2:0 հաշվով առավելության հասավ «Ալկմարի» նկատմամբ և փլեյ-օֆֆ փուլում ուժերը կչափի բելգիական «Գենտի» հետ, որը 2:1 հաշվով հաղթանակ տարավ ավստրիական «Ռապիդի» դեմ խաղում:
Հունական ՊԱՕԿ-ը 2:1 հաշվով հաղթանակ տարավ պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ և փլեյ-օֆֆում կմրցի ռուսական «Կրասնոդարի» հետ:
Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ
«Դինամո Կիև» - «Ալկմար»՝ 2:0
Ժերսոն Ռոդրիգեշ, 49, Նիկոլայ Շապարենկո, 86
«Գենտ» - «Ռապիդ»՝ 2:1
Նիկլաս Դորշ, 36, Ռոման Յարեմչուկ, 59 (11մ) - Յուսուֆ Դեմիր, 90+3
ՊԱՕԿ - «Բենֆիկա»՝ 2:1
Յան Վերտոնգեն, 63 (ինքնագոլ), Անդրիա Ժիվկովիչ, 75 - Ռաֆայել Սիլվա, 90+4