Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էդ մարդն իր կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչ օրս չի կարողանում մոռանա, ների․․․». Կամո Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Էդ մարդն իրա կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչև օրս չի կարողանում ոչ մի ձևի մոռանա, ների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը՝ արձագանքելով Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ շահումյանցիներին ուղղված մեղադրանքին:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը երիտասարդության հետ հանդիպմանն ավելի վաղ ասել էր, որ Շահումյանի շրջանը հետ վերցնելը շահեկան չէ:

«Վաղը, որ, Աստված չանի, պատերազմ սկսի, մեզ հաջողություն լինի առաջ գնալ, ես Շահումյանի շրջանը չեմ վերցնելու, որովհետև ես կուզենայի դեպի Կասպից ծով, քան, ասենք, գնալ Կիրովաբադի տակը: Հետաքրքիր չի, թե հետագայում սահման պահելու համար, թե տնտեսական շահերից, թե էդ հողերի բերքատվության, թե մի շարք այլ հարցերով, թե նավթ ունենալու»,- նշել էր նա:

Սակայն օրեր առաջ Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը փորձեց «մեղմել» Շահումյանը վերադարձնել-չվերադարձնելու հետ կապված ավելի վաղ արված հայտարարությունը, սակայն, ինչպես ասում են՝ «хотели как лучше, а получилось как всегда», և Բաբայանը հիմա էլ շահումյանցիներին մեղադրեց իրենց շրջանն «անտեր» թողնելու մեջ:

«Ինձ հարց են ուղղել ռազմական, ես ասել եմ՝ եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լանքյարանը (Լենքոր) կամ մի այլ տեղ, ես կընտրեի Լանքյարանի տարածաշրջանը, այլ ոչ թե Կիրովաբադը: Սա էր ամբողջ իմաստը: Ասեցի՝ ռազմական սահման չենք մեծացնում, եթե գնում ենք այս ուղղությամբ, սահման չի մեծանում, դա՝ մեկ, երկրորդ՝ էս, երրորդ՝ էն… բայց դա երիտասարդների հետ խոսակցության թեմա էր, ոչ թե հրապարակայնացնել, թե Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն: 1993-ին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիք հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին: Այնպես որ, այդ հարցը ճիշտ չեն ձևակերպում, էդ միտքը չենք ունեցել, մենք ունեցել ենք այն, ինչի մասին խոսեցինք»,- վստահեցրել է ԱԽ քարտուղարը։

Ազատամարտիկ Կամո Հարությունյանը, ով արձագանքել էր Արցախի ԱԽ քարտուղարի առաջին հայտարարությանը՝ նշելով, որ «Շահումյանի շրջանը միակն է, որից Ադրբեջանի հիմնական հարթավայրային կենտրոնների վրա կարելի է հսկողություն վերցնել, նույն Գանձակի, Մինգեչաուրի վրա», 168.am-ի հետ զրույցում որոշ հիշեցումներ արեց:

«Առաջին՝ 1993-ից Շահումյանն արդեն հակառակորդի ձեռքում էր, երկրորդ՝ 1992-ի ամռանից Շահեն Մեղրյանի գլխավորությամբ ստեղծված է եղել «Եղնիկներ» ջոկատը: Շահումյանցիները սփռված են եղել ամբողջ Հայաստանով մեկ՝ գիշերօթիկ դպրոցներով, և այլն, ո՞ւմ են տեսել դրանք, որտե՞ղ են փետով ծեծել, ո՞նց են գնացել էդ մարդկանց ճարել:

Մենք ենք մեր ուժերով հնարավորինս հավաքել շահումյանցիներին և կամավոր, ու համալրել մեր ջոկատը: Ընդ որում, այն համալրվել է ոչ միայն շահումյանցիներով, այլև կամավորական տղերքով, որոնց մեջ կային և՛ երևանցիներ, և՛ էջմիածնեցիներ, աշտարակցիներ, թալինցիներ և այլն: Մի խոսքով, շատ տեղերից կամավոր տղերք կային, որոնք պատրաստ էին մեզ հետ Շահումյանի ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացնել, մեզ մոտ մոտ 700 հոգի մարդ կար գրանցված: Թե դրանք ում են տեսել, որտեղ են շահումյանցի ծեծել, ուր էին ուղարկում, հատկապես, որ մեր ջոկատը պարտիզանական էր, իսկ պարտիզանական նշանակում է՝ հակառակորդի թիկունքում լինել: Էդ ձևի պաշտոնի մարդը կարելի՞ է, որ մի ամբողջ շրջանի մարդկանց մասին էդ ձևի հայտարարություն անի: Ոնց որ ՀՀ ԱԽ քարտուղարը կանգնի-ասի՝ արծվաշենցիներին փետով ծեծելով չենք կարողացել տանել-հասցնել Կրասնոսելսկ: Հնարավո՞ր է նման հայտարարություն: Դա պաշտոնական մարդուն վայել մտածելակերպ կամ արտահայտման ձև՞ է: Այնպես չի, որ փետ բռնել մենակ իրանք գիտեն, որ ուրիշ մարդիկ չկան, որ կարող են փետ բռնել և համապատասխան նպատակով օգտագործել: Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Կիրովաբադը գրավելու տեղ Լանքյարանն են գրավելու, նախ՝ Լանքյարանում ադրբեջանցիները չեն, թալիշներն են այդտեղ ապրում:

Ես ինչքան գիտեմ՝ թալիշները մի քանի անգամ հանդես են եկել հայտարարությամբ, որ հայերի հետ խնդիր չունեն, որ իրենց ադրբեջանական իշխանությունն է զոռով տանում ճակատ, նույնիսկ այդ ժողովրդի ներկայացուցիչներից Հայաստան են փախել ու եկել, հիմա, եթե դու Լանքյարանն ես գրավում, վաղը-մյուս օրը թալիշներն ասելու են՝ ադրբեջանցիներից վերջացրել, մե՞զ եք հասել: Նման արտահայտությունը ճիշտ չի, Կասպից ծով ես գրավում, լավ ես անում, պարտադիր չի Լանքյարան գրավես: Գուցե մարդիկ ուրիշ անուն չգիտեն այդ տարածքում և դրա համար Լանքյարան են ասում: Ես հիշեցնեմ՝ թող Ապշերոն ասեն, էլի, թող Ապշերոն ասեն, թող դա գրավեն: Հետո՝ ներկա պահին գոյություն ունի Արցախի Սահմանադրություն, որի հիմքում մեր Արցախի Հանրապետության քարտեզն է: Իսկ Արցախի Հանրապետության քարտեզի մեջ չի մտնում ո՛չ Լանքյարանը, ո՛չ Ապշերոնը, այլ մտնում է Շահումյանը, Գետաշենը: Դրա համար եմ ասում, որ պիտի պատմություն ուսումնասիրեն, մեր նորագույն պատմությունը, երբ ասում եմ՝ աշխարհագրություն թող ուսումնասիրեն, նկատի ունեմ, որ տեսնեն, թե մեր քարտեզը որտե՞ղ է, Կասպից ծովը որտե՞ղ է. Կասպից ծով գնալու համար պիտի Քուռ գետը պարտադիր անցնես, իսկ Քուռ գետն անցնելու համար էլի Շահումյանն է պետք: Իմ բոլոր ասածները «ժելեզնի» հիմքեր ունեն, կարող են դնել և նայել: Մարդիկ բաներ են ասում, հետո սկսում իբր խոսքերը փոխել, էդ մարդն իր կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչ օրս չի կարողանում ոչ մի ձևի մոռանա, ների, և ցանկացած պահ չի կորցնում՝ մի վատ բան ասի, կպնի, «կծի»»:

Հիշատակված միջադեպի արմատները տանում են դեպի 1991 թվական՝ Գյուլիստան, որի մանրամասնները ներկայացնելու կարիք չկա, քանի որ թեման Շահումյանը վերադարձնելու կարևորությունն է, ոչ թե անձնական խնդիրների ներկայացումը:

Սամվել Բաբայանի վերջին հայտարարությանն արձագանքել է նաև Շահեն Մեղրյանի որդին՝ փաստաբան, Շահումյան-Գետաշեն միության ներկայացուցիչ Զինավոր Մեղրյանը:

Ըստ նրա, շահումյանցիների վրդովմունքը բնական է, հասկանալի և արդարացված, բայց դա հարցի միայն էմոցիոնալ կողմն է:

«Խնդիրը շատ ավելի խորն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Այստեղ կան նաև քաղաքական, և, ամենակարևորն է՝ բարոյական բաղկացուցիչներ։ Փաստորեն, Արցախի ԱԽ քարտուղարը խոստովանում է, որ Բաքվի նավթն ու Կասպից ծովի ավազն իր համար ավելի նախընտրելի են, քան Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները։ Նա խոստովանում է, որ առաջնորդվում է ոչ թե պատմական արդարության, այլ նեղ անձնային շահերով։ Եվ ուրեմն՝ ի՞նչ սպասել նման մարդուց։ Բնականաբար, ոչինչ։ Պարզապես ջնջել է պետք նրան մեր մտքից»,- մասնավորապես, գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

 

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке
Самое популярное