Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր եւ ինչպես կարող են Հայաստան մուտք գործել 4-ամսյա կարանտինի ժամանակ. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում է ստորագրել: Որոշման առաջին գլուխը վերաբերում է մուտքի ու ելքի հատուկ ռեժիմին։ Ելքի և մուտքի հատուկ ռեժիմը սահմանված է ՀՀ-ում կարանտին սահմանելու կառավարության որոշման հավելվածում: Համաձայն հավելվածի՝ 1.Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝ 1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց. 2)դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների. 3)հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը). 4)միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը)․ 5)այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը: 2.Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է բժշկական զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով։ Զննության արդյունքներով՝ 1)անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ, կամ 2) անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: 3.Բժշկական զննությունից հետո Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ՀՀ ժամանած անձինք ծանուցվում են ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին նրանց տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման: 4.Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից անձի մուտքը թույլատրվում է բացառապես ստորագրված ծանուցագրի առկայության դեպքում: Վերջինիս բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետություն ժամանած անձը վերադառնում է սպասասրահ, և նրան առաջարկվում է ծանոթանալ և ստորագրել ծանուցագիրը: 5.Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բոլոր սահմանային հսկիչ կետերի ժամանման սրահներում իրականացնում է Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց ինքնամեկուսացման գրանցում ԱՐՄԵԴ համակարգում։ 6.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և սույն հավելվածի 5-րդ կետին համապատասխան ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է: 7.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո նրանց 3 նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում կամ մեկուսացում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: 8.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու արտահասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց սույն գլխով սահմանված կանոնների վերաբերյալ նախապես իրազեկելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրում է ծանուցման թերթիկներ՝ չվերթի ժամանակ ուղևորների կողմից լրացվելու համար։ 9.Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից բացառություն է արվում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամների և սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց համար: Ընդ որում, վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները՝ հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:   

Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве России
Самое популярное