Ահա թե ինչ տարբերակներով կարող եք ազատվել քրտնարտադրությունից
ՖՈՏՈԲոլորին հայտնի է, որ քրտնարտադրությունը միակ պրոցեսն է, որ օգնում է օրգանիզմին կարգավորել ջերմաստիճանը: Քրտնքի արտադրությունը կարևոր է մարդու մարմնի համար: Բայց երբեմն այն խնդիր է դառնում ու ամաչեցնում մարդկանց: Ավելի հարմարավետ զգալու և քրտնարտադրությունը կանխելու համար կան այսպիսի տարբերակներ: Հակաքրտնքային սփրեյն օգտագործեք քնելուց առաջ․ քրտնագեղձերը փակելու համար ժամանակ է պետք, և դրա՝ գիշերը օգտագործումը կնվազեցնի քրտնարտադրությունը: Կրեք շնչող հագուստ: Թեթև կտորից հագուստը թույլ կտա մաշկին շնչել: Ըստ գիտնականների՝ ծխելն ու ալկոհոլը ևս արագացնում են քրտնարտադրությունը: Առողջ ապրելակերպը լավ կանդրադառնա ձեր մարմնի վրա: Խուսափեք կծու մթերքից: Կծու համեմունքներն ու մթերքներն արագացնում են քրտնարտադրությունը: Ավելորդ կոֆեինը ևս ազդում է քրտնարտադրության վրա և արագացնում այն: