11 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել
ՖՈՏՈՄագնիումն ամենակարևոր հանքանյութերից է, որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ օրգանիզմում մագնիումի անբավարար քանակը լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել սրտի առողջության հետ կապված խնդիրների: Այս հանքանյութը կարևոր է մկանների կծկման, սպիտակուցների սինթեզի, էներգիայի արտադրման, զարկերակային ճնշման, գլյուկոզայի մակարդակի կարգավորման, ոսկորների զարգացման համար: Մագնիումի անբավարար մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները. գլխապտույտ թուլություն, հոգնածություն դիարեա ախորժակի կորուստ սրտխառնոց փսխում: Եթե մագնիումի մակարդակը շատ ցածր է, կարող են նկատվել արյան ցածր ճնշում, սրտի անոմալ ռիթմ, մկանային ջղաձգումներ, կալցիումի մակարդակի նվազում: Մագնիումի անբավարար մակարդակը կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպարոզը, միգրենը և այլն: Սննդակարգ ներառեք մագնիում պարունակող մթերք, անհրաժեշտության դեպքում օգտագործեք հավելումներ, սակայն բժշկի նշանակմամբ: Մագնիում պարունակում է հետևյալ մթերքը. բրոկոլի գազար եփած կարտոֆիլ սպանախ չամիչ լոբազգիներ խնձոր ավոկադո բանան քեշյու նուշ անյուղ յոգուրտ: