Բնական շպար, նուրբ աքսեսուար. Դիանա Գրիգորյանի լուսանկարը
ՖՈՏՈՍցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Դիանան սեւ շապիկ է կրում։ Դիանա Գրիգորյանն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան կրում էր լայն փողքերով, բարձր գոտկատեղով ջինսե տաբատ, սեւ բլուզ։ Նա արձակել էր վարսերը, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր կարմիր պայուսակը։ Հրապարակմանը կից Դիանան դիմելով հետեւորդներին գրել էր․ «Ի՞նչ կորցրիք եւ ի՞նչ գտաք համավարակի այս լարված ամիսներին»։