Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-վրացական սահմանի բացման հարցն անորոշ է․ ո՞րն է պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը մտադիր չէ բացել ցամաքային սահմանը մի շարք երկրների, այդ թվում՝ այն հարևանների հետ, որոնց մոտ համաճարակաբանական իրավիճակն ավելի վատ է, առնվազն մինչև հոկտեմբերի 31-ը․ այդ օրը Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում ասաց, որ պաշտոնական Թբիլիսին դրա համար երկու պատճառ ունի։

Վրաստանը SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման առաջին դեպքից հետո խիստ սահմանափակումներ մտցրեց ամբողջ երկրի տարածքում, իսկ արդեն մարտին փակեց հարևան երկրների հետ պետական սահմանները, ինչպես նաև դադարեցրեց  ավիահաղորդակցությունը: Ավելին՝ վարակվածների փոքր թվի շնորհիվ երկիրը ներառված է շատ այլ երկրների «կանաչ ցուցակում»։ Վրաստանն էլ նույնկերպ իր օդային սահմանները բացել է այն երկրների համար, որտեղ վարակվածերի թիվը փոքր է։

«Առաջինը ներքաղաքական գործոնն է․ Վրաստանի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կարողացավ թույլ չտալ, որ կորոնավիրուսը տարածվի երկրում։ Բոլոր կանխարգելիչ միջոցառումներն աշխատեցին»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ դա աշխատեց հօգուտ իշխանությունների․ նրանք կարողացան իրենց 30 տոկոսից էլ ցածր վարկանիշը բարձրացնել ավելի քան 40 տոկոսի։ Դրան նպաստեց նաև բիզնեսի սուբսիդավորման քաղաքականությունը, որն այս ամբողջ ընթացքում իրականացնում էր կառավարությունը։

Երկրորդ գործոնը համաճարակաբանական իրավիճակն է, որը վերջին երեք շաբաթում սկսել է վատթարանալ։ Մելիքյանի խոսքով՝ իշխող կուսակցությունը թույլ չի տա, որ իրավիճակը ընտրություններից առաջ անվերահսկելի դառնա։ Ընդդիմությունը կարող է օգտվել դրանից, իսկ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կանդրադառնա իշխող կուսակցության վարկանիշի վրա։

«Իշխանությունները ջանում են առավելագույնս հաստատուն պահել վիճակը, որպեսզի ընտրություններն անցկացնեն քիչ թե շատ նորմալ մթնոլորտում։ Դրանից է մեծապես կախված ընտրողների մասնակցությունը»,- նշեց վրացագետը։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո հավանական զարգացումներին, ապա, ըստ մասնագետի, սահմանների բացման հարցը հիմնականում կախված է համաճարակաբանական իրավիճակից ինչպես Վրաստանում, այնպես էլ հարևան երկրներում։ Եթե այդ պահին Վրաստանում և Հայաստանում COVID-19-ի տարածման տեմպերը նվազեն կամ կայունանան, ապա բացառված չէ, որ ցամաքային հաղորդակցությունը վերականգնվի։

Բանն այն է, որ համավարակի շրջանում Վրաստանում ավելացել է արտաքին պարտքը, միջոցներն ուղղվել են բնակչությանը և բիզնեսին աջակցելու նպատակով։ Ընտրություններում հաղթելու դեպքում իշխանություններն արդեն ստիպված կլինեն մտածել այդ պարտքը փակելու մասին։ Հետևաբար նրանք չեն կարող շատ երկար մեկուսացած մնալ։

Նշենք, որ 2019թ․-ի արդյունքներով՝ Հայաստանը Վրաստան այցելած քաղաքացիների թվով(1 365 048 քաղաքացի) երրորդ տեղում է՝ Ադրբեջանից(1 526 619) և Ռուսաստանից(1 471 558) հետո։ Իսկ դա կարևոր գործոն է Վրաստանի տնտեսության համար։

Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Պետրե Մամրաձեն ևս չի բացառում, որ ընտրությունները կարևոր դեր ունեն վրացական իշխանությունների կողմից սահմանների բացման հարցում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ հատկապես ընտրություններից առաջ ընդդիմությունը ցանկացած պատմություն՝ քրեական գործերից մինչև սովորական փողոցային կռիվ, օգտագործելու է իշխող կուսակցությանը ստվերելու համար։

«Ընտրությունների գործոնը չի կարելի բացառել։ Սակայն համաճարակաբանական իրավիճակի հարցում Վրաստանը մեծ արդյունքների է հասել, և իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումները գործում են բացառապես ի շահ բնակչության»,-շեշտեց նա։

Մամրաձեի խոսքով՝ հայ-վրացական սահմանի բացման հարցը անհայտ  կմնա այնքան ժամանակ, քանի դեռ երկրներում համաճարակաբանական իրավիճակը չի բարելավվել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ Վրաստանում կա 1684 վարակված, որոնցից 1315-ն արդեն առողջացել են, մահացել է 19 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 44 845 է, առողջացել են 40 121-ը, մահացել՝ 900 մարդ։

Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве России
Самое популярное