«Ռենի» դարպասապահը՝ «Չելսի» տեղափոխության նախաշեմին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսին» մոտ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական տեղափոխությունն իրականացնելուն:
Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Չելսին» անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել ֆրանսիական «Ռենի» սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդիի հետ:
Նշվում է, որ 28-ամյա Մենդիի տեղափոխության դիմաց «Չելսին» «Ռենին» կվճարի շուրջ 25 միլիոն եվրո:
Էդուարդ Մենդիի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: