Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է քննարկվի գերիների հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


1or.am կայքի հարցերին պատասխանում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

— Պարոն Սուքիասյան, այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Հարցերի այն շրջանակը, որ պետք է քննարկվեն կողմերի միջև, ըստ ձեզ, ինչպիսի անդրադարձ կարող է ունենալ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ։

— Նախ պետք է հասկանանք ,թե ինչ հարցեր են քննարկելու հանդիպման շրջանակներում։ Քանի որ Արցախի հարցը իրենց օրակարգում առաջնային է և մենք միշտ հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախի հարցը, կարծում եմ այս անգամ ևս կքննարկեն Արցախի խնդիրը։ Ես դեռ  ավելի վաղ կատարել եմ հետազոտություն, որի արդյունքում ունեմ համոզում այն մասին, որ բանակցային գործընթացով՝ հատկապես գործող ձևարափով բանակցային գործընթացով, Արցախի հարցը լուծում չունի։ Ընտրված ձևաչափը տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը իրար հակասող միջազգային իրավունքի նորմերն են։ Եթե այս երկու նորմերը դնենք իրար կողք, կտեսնենք որ բացառվում է կոնֆլիկտի լուծում։ Հակառակը, երբ այս երկու դրույթները դնում ենք իրար կողք՝ կոնֆլիկտ է առաջանում։ Պատմական պրակտիկան ապացուցում է, որ բանակցային գործընթացը որևէ արդյունք չի տվել, բայց հաշվի առնելով, որ միջազգային հարաբերություններ են, բնականաբար, պետք է լինեն այդ բանակցությունները։ Բայց իմ համոզմամբ այդ բանակցություններում Արցախի հարցին որևէ լուծում չեն տալու։ Բայց ներկա պահին մեր դիրքը լավ է, քանի որ Տավուշում մենք ունենք գերազանցություն իրենց նկատմամբ, հետևաբար հիմա Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը շատ բարձր են։ Իսկ 2016 թվականի ապրիլի դեպքերից հետո այդպես չէր, քանի որ մենք այնտեղ տարածք կորցրեցինք, իսկ Տավուշում նոր տարածք ազատագրեցինք։ Եվ այս բանակցային գործընթացում մենք ունենք մեկնարկային առավելություն։ Բայց ես կարծում եմ, որ մեր արտգործնախարարությունը պետք է համագործակցի պաշտպանության նախարարության հետ և հանդիպման ժամանակ քննարկի գերիների հարցը լուծելու խնդիրը։ Ես ենթադրում եմ, որ մեր մոտ մենք շատ գերիներ  ունենք, քան   Ադրբեջանը և այս դեպքում պետք է փոխանակում լինի։ Մեր գերիների հարցը շատ կարևոր է և պետք է կարողանանք լուծել։ Դա նաև շատ կարևոր է, քանի որ մեր զինվորականները պետք է գիտակցեն, որ իրենց թիկունքում պետություն կա կանգնած։ Այս հանդիպման մեջ ինձ թվում է ավելի կարևոր է գերիների հարցը և Արցախի հարցը կարող է նույնիսկ երկրորդական լինել, քանի որ Արցախյան խնդրի 30 տարվա բանակցությունները ոչ մի լուծում չեն ստացել։ Հատկապես, որ մենք Տավուշից հետևում ենք և մեր տեսադաշտում է գտնվում Ադրբեջանի ամբողջ կոմունիկացիաները և թող մեր իշխանությունը հիշեցնի այդ մասին։

— Ի՞նչ եք կարծում, այդ հանդիպման ընթացքում գերեվարվածներին հետ վերադարձնելու հետ կապված կա արդյոք կա քննարկումների մի տարբերակ ,որով հարցը կլուծվի  ի շահ Հայաստանի։

— Քանի որ ադրբեջանցիները ծնվում են հայատյաց և այսօր Ադրբեջանում ունենք 4 գերի և պատկերացրեք նրանց ժողովրդի ուրախությունը։ Որպիսզի հետ վերադարձնեն գերիներին, նախ պետք է այստեղ տեսնեն հզոր պետություն և այդ պետությունը պետք է ցույց տա իր ռազմական ուժը, և սպառնալիք պետք է զգան իրենց ծոծրակին։ Նաև մեր պաշտպանության նախարարը պետք է շատ հզոր և հստակ հայտարարություն անի։ Բայց եթե մենք ուզում ենք գերիների հարցով առաջընթաց ունենալ, պետք է մեր իշխանությունները առաջարկեն փոխանակման տարբերակ և եթե Ադրբեջանը չհամաձայնվի այդ առաջարկին՝ պետք է Հայաստանից հստակ հայտարարություն լինի այն մասին, որ մեր հրթիռները վերահսկում են ձեր կոմունիկացիան։

— 2021 թվականին Հայաստանում նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով։ Նրանք քննելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից բխող գործերը։ Որքանո՞վ է արդարացված կոռուպցիայի դեմ պայքարի համար նոր դատարան ստեղծելու գաղափարը։

— Իմ կարծիքով որքան դատարաններ ստեղծվեն, այնքան արդարադատությունը կխեղդվի։ Դատարանի արդյունավետությունը հիմա ասել չեմ կարող, քանի որ այն պետք է գոնե 1 տարի աշխատի և ըստ կատարած աշխատանքի հասկանանք, թե որքան արդյունավետ է։ Բայց այն, որ Հայաստանում պետք է ձևավորվի արդարության սկզբունք, դա կարևոր է, քանի որ մեր հասարակությունը ունի արդարության ձգտում, և մեր հասարակության մեջ կա անարդարության մասին կարծրատիպ, որը պետք է վերացվի։ Ես ենթադրում եմ, որ այդ դատարանի խնդիրը նաև պետք է լինի մեր հասարակության մոտ արդարության և արդարադատության մշակույթը վերականգնելը։ Միայն չպիտի մտածենք կոռուպցիոներ գտնենք, դատենք կամ չդատենք։ Բայց ,իհարկե մենք գիտենք նաև, որ այս 30 տարիների ընթացքում մեր պետության կառավարման ձևը կոռուպցիոն սիստեմի բացահայտման վրա է եղել։ Հիմա դա պետք է արմատախիլ արվի։

Սոնա Գիշյան
 

 

 

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке
Самое популярное