Մասկը հայտնեց գլխուղեղը համակարգչին միացնելու համար չիպի հաջող իմպլանտացիայի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍարքավորումը իմպլանտացրել են խոզի գլխուղեղի մեջ, այնուհետև առանց կենդանուն վնասելու` բարեխաջող կերպով դուրս են հանել: Ապագայում Մասկը պլանավորել է տարբեր հիվանդություններ, մասնավորապես` կաթվածը և Ալցհեյմերի հիվանդությունը, բուժելու նպատակով` չիպավորել մարդկանց: Այս լուրը ստացելենք rbc կայքի լրագրող Միխայիլ Յուշկովը:
Իլոն Մասկի 2016 թվականին ստեղծած Neuralink ընկերության մասնագետները ստեղծել են նեյրոինտերֆեյսի (սարքավորում, որը ապահովում է գլխուղեղի և համակարգչի միջև տեղեկատվության փոխանակությունը) անլար տեսակ: Այս մասին Իլոն Մասկն ասել է. “Մենք զգալիորեն պարզեցրել ենք մեր համակարգերը. հիմա դրանք տեղավորվում են չիպի մեջ` մետաղադրամից ավելի քիչ տարածք զբաղեցնելով, և այն կարելի է լիովին ծածկել իմպլանտացիայի ժամանակ: Այն ամբողջովին կմիաձուլվի գանգի հետ և արտաքուստ տեսանելի չի լինի` ամբողջ օրն առանց վերալիցքավորման աշխատելով”:
Հոդվածի հեղինակը նշել է, որ Մասկը նպատակ ունի` ապագայում այդ չիպերի օգնությամբ բուժել կաթվածը, Ալցհեյմերի հիվանդությունը և դեմենցիան: Այս մասին գյուտարարն ասել է. “Այս մարդկանցից շատերը չեն կարողանում կառավարել անգամ դեմքի մկանները, դրա համար մենք սկզբում կփորձենք նրանց սովորեցնել` նեյրոինտերֆեյսի միջոցով շփվել շրջապատողների հետ կամ կառավարել համակարգչի աշխատանքով: Ավելի ուշ մենք կփորձենք լիովին նրանց վերադարձնել շարժունակությունը` ողնաշարի վնասված հատվածները շրջանցելու համար մեր տեխնոլոգիաները օգտագործելով”:
Link սարքավորման գնի մասին խոսելիս Մասկն ասել է, որ մոտ ապագայում այն կարժենա մի քանի հազար դոլար: “Կարծում եմ` սկզբում այն բավականին թանկ կլինի, բայց գինը շատ արագ կիջնի: Մենք կցանկանայինք, որ գինն իջնի մինչև մի քանի հազար դոլար` ներառելով ավտոմատ ռեժիմում անցկացվող վիրահատությունը”,- նշել է գյուտարարը:
Հիշեցնենք, որ Neuralink-ը տեխնոլոգիայի ստեղծման համար վարձել է առաջադեմ գիտնականների` ճկուն էլեկտրոդների մասնագետ Վանեսսա Տոլոսին (Լիվերմորյան ազգային լաբորատորիա), Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Սաբեսին, ով ուսումնասիրում է` ինչպես է գլխուղեղը կառավարում շարժումը, և Թիմոթի Գարդներին` Բոսթոնի համալսարանի պրոֆեսորին, ով հայտնի է նրանով, որ խայտիտների (սովորական սերինոս թռչունը) գլխուղեղի մեջ փոքրիկ էլեկտրոդներ է իմպլանտացնում, որպեսզի ուսումնասիրի` ինչպես են նրանք երգում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը