Հյուրանոցների 8 նյուանսներ, որոնց մասին քչերը գիտեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAdMe-ի թիմը ներկայացրել է հյուրանոցների 13 նյուանս, որոնք կօգնեն Ձեզ զգուշանալ անբարեխիղճ տերերի հյուրանոցների համարներում թաքնված վտանգներից:
1. Լոգարանում անձնական հիգիենայի պարագաներ մի՛ դրեք
Դարակների և սանտեխնիկայի (նաև զուգարանակոնքի) փոշին սրբելիս հավաքարարները երբեմն մեկ լաթ են օգտագործում:
2. Դատարկ ներքնակին (матрас) մի՛ պառկեք
Որոշ հյուրանոցներում ներքնակները փոխում են միայն այն ժամանակ, երբ դրանք օգտագործելն անհնար է: Հնարավոր է, որ ներքնակը 10 տարի չի փոխվել, իսկ այդ ընթացքում այն կուտակում է կեղտը՝ դառնալով մանրէների և մակաբույծների ապաստարան:
3. Ամեն օր ստուգե՛ ք սպիտակեղենը, հատկապես՝ գունավորը
Համարների մաքրության ստանդարտները տարբեր են՝ կախված հյուրանոցից: Բայց նույնիսկ թանկարժեք հյուրանոց ընտրելու դեպքում Դուք չեք կարող համոզված լինել, որ Ձեր սպիտակեղենն ու սրբիչներն ամեն օր փոխվում են: Հյուրանոցների աշխատակիցների համաձայն՝ պետք է զգուշանաք, հատկապես՝ մուգ և գունավոր սպիտակեղենից: Հնարավորության դեպքում ընտրեք սպիտակը, քանի որ սպիտակի վրա բծերի նկատելի լինելու «պատճառով» դրանք ավելի մանրակրկիտ են լվացվում:
4. Անկողնու ծածկոցը (покрывала) դրե՛ք մի կողմ
Անգամ սպիտակեղենի ամեն օր չփոխվելու դեպքում կարող եք վստահ լինել դրա նախնական մաքրության մեջ: Սակայն նույնը չի կարելի ասել անկողնու ծածկոցի մասին. դրանք հաճախ լվանում են այն ժամանակ, երբ վրան նկատելի բծեր են առաջանում:
5. Լոգարանի միջին չափի սրբիչով մի՛ սրբվեք
Համարում տեղավորվելուն պես՝ լոգարանի միջին չափի սրբիչը դրեք հատակին: Բանն այն է, որ կենվորների մեծամասնությունն այն օգտագործում է որպես ոտքերի տակի գորգիկ:
6. Համարում բոբիկ մի՛ քայլեք
Ամենօրյա մաքրության ժամանակ փոշեծծիչ են օգտագործում, բայց մանրակրկիտ մաքրում չեն անում, ուստի, գորգի մեջ փոշի և կեղտ է կուտակվում: Հիշենք նաև, որ գորգը ներծծում է խոնավությունը՝ բարենպաստ պայմաններ ապահովելով սնկերի և բակտերիաների համար:
7. Համարի բաժակները մի՛ օգտագործեք
Որոշ հյուրանոցների աշխատակիցներ խոստովանել են, որ մաքրություն անելիս բաժակները լվանում են միայն հոսող ջրի տակ և երբեք չեն ախտահանում: Հնարավորության դեպքում մի՛ օգտագործեք այդ բաժակները, կամ օգտագործելուց առաջ լավ լվացեք:
8. Հեռուստացույցի հեռակառավարման վահանակը և հեռախոսը մաքրե՛ք մանրէասպան անձեռոցիկով
Հյուրանոցների աշխատակազմի համաձայն՝ թոփ 3 ամենակեղտոտ առարկաների մեջ մտնում են հեռակառավարման վահանակները, հեռախոսները և անջատիչները: Սրա հետ կապված՝ աշխատակիցների պատճառաբանությունը հետևյալն է՝ մաքրության համար տրամադրվող 20-30 րոպեում դրանք մաքրելը շատ դժվար է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը